Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այստեղ գործ ունենք հայկական պետականության կազմաքանդման ուղղություններից մեկի հետ»․ Բագրատ Եսայան

Սեպտեմբեր 10,2026 17:44 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այն, ինչ այսօր կատարվում է, դուրս է գալիս մարդու իրավունքների եւ քաղաքական հետապնդումների տրամաբանությունից։ Մենք այստեղ գործ ունենք հայկական պետականության կազմաքանդման ուղղություններից մեկի հետ։ Եվ սա իրականացվում է ոչ միայն ՔՊ-ական վարչախմբի եւ նրա պարագլխի ղեկավարությամբ, այլեւ համագործակցաբար թուրք-ադրբեջանական եւ միջազգային տարբեր ուժերի, նաեւ Եվրոպայի իշխանությանը ղեկին գտնվող գլոբալիստական ուժերի կողմից»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակցության հանրային խորհրդի անդամ, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։

Նա նշեց, որ աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետը բերվել է Հայաստան, եւ քաղաքական հետապնդումներն իրականացվում են այդ տրամաբանությամբ։ «Քաղաքական հետապնդումներն իրականացվում են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից սինխրոնիզացված։ Այն հետապնդումները, որոնք կազմակերպված են Հայաստանում եւ այն հետապնդումները, որոնք կազմակերպված են Բաքվի բռնապետական իշխանության կողմից, նույն տրամաբանության մեջ են»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Բագրատ Եսայանը նշեց, որ այսօր եվրոպական իշխող էլիտաներն այն կապիկների դերում են, որոնք խուլ, համր եւ կույր են ձեւանում այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է Հայաստանում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930