Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձելու են անսահմանափակ քրեական գործեր հարուցել ընդդիմացողների նկատմամբ»․ Բագրատ Եսայանը՝ իշխանության մասին

Հուլիս 21,2026 16:12 Share

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն իր գործողություններով ցույց է տալիս, որ ինքը սահման չունի։ Այն, ինչ կատարվում է այսօր ՀՀ-ում, որևէ առնչություն չունի իրավական, քաղաքական օրինաչափությունների, զարգացումների հետ։ Ինքն իր հոգեկերտվածքին համապատասխան՝ կոնֆլիկտներ է հրահրում չեղած տեղը»,- Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը։

Արդեն շուրջ 5 ժամ է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների գլխավոր վարչությունում հարցաքննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Բագրատ Եսայանը նշեց՝ Գագիկ Ծառուկյանի բոլոր ձեռնարկություններում հարկային ստուգումներ են իրականացվել 2018-ից սկսած, և որևէ խախտում չի հայտնաբերվել․ «Այժմ առիթը եղավ ընդամենը Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն ակտիվ վերադառնալու հայտը, որով նա մասնակցում էր ընտրություններին։ Առիթներ պետք էլ չի տալ, ինքն առիթներ կհորինի, իր հիվանդ ուղեղում սահման գոյություն չունի, մեկին եթե պետք է ձերբակալել, անգամ ծպտուն չհանելու համար կարող է ձերբակալել։

Երկրում առաջանալու է երկիշխանություն․ ընդդիմությունն ասելու է՝ սա իշխանություն չէ, իսկ իշխանությունը, քանի որ իրավական բոլոր գործիքներն իր ձեռքին են, փորձելու է անսահմանափակ քրեական գործեր հարուցել ընդդիմացողների նկատմամբ։ Երկիրն այս վիճակում տնտեսապես երկար չի դիմանա։ Բոլոր նրանք, ում հացից կզրկի Նիկոլ Փաշինյանն իր հիստերիկ քաղաքականության պատճառով, երբ չկարողանան վարկերը վճարել, երեխայի սնունդը հոգալ, այդ ժամանակ կհասկանան, թե ինչ մեծ ծուղակի մեջ էին։

Ցավոք, ՀՀ-ում հայտնվել է մեկը, ով լյումպենին հայտարարում է, որ եթե դու չունես ունեցվածք, դրա պատճառը քեզնից հարուստներն են, եթե չունես գիտելիք, պատճառը ավելի ուսյալ զանգվածն է, եթե չունես որևէ բան, դրա պատճառը ուրիշներն են։ Այդ մարդը հասկացավ, որ այդ անսահմանափակ նախանձը այդ խավի մեջ գրգռելով, ժողովրդի երկու հատվածների միջև անհատակ թշնամանքը խորացնելով՝ կկարողանա հաշիվ անել ձայների վրա»։

Ըստ Բագրատ Եսայանի՝ այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի քաղաքական․ չի կարող իրավական հանգուցալուծում լինել։

Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031