Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանի պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Դեկտեմբեր 11,2015 19:03

Դեկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Թեհրանի քաղաքապետարանի մշակույթի և արվեստի կազմակերպության տնօրեն  դոկտոր Մահմուդ Սալահիի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Իրանի իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին,  դեսպանատան քաղաքական, տնտեսական,  մշակութային կապերի պատասխանատուներ:

Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորեց Իրանի անուրանալի ներդրումը տարածաշրջանում խաղաղություն պահպանելու գործում, բարձր գնահատեց հայ–իրանական բարեկամությունը, որը դարերի պատմություն ունի: Նախարարը մասնավորապես նշեց. «Շնորհակալ ենք, որ իրանական կառավարությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները, որ հայերը ոչ միայն ապրեն ու զարգանան, այլև ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին»:

Դոկտոր Մահմուդ Սալահին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, արդյունավետ երկխոսության համար:

Անդրադարձ կատարվեց Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարներին, ներդրումների խրախուսման, տնտեսական, մշակութային կապերի ընդլայնման հնարավորություններին: Քննարկվեցին համագործակցությանը վերաբերող հեռանկարային հարցեր:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031