Հունիսի 15-ին երկարատև հակամարտությունից հետո, ԱՄՆ-ն և Իրանը էլեկտրոնային եղանակով ստորագրել են պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Հուշագրի մանրամասները դեռևս պարզ չեն, բայց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեդիայում փորձում է արդյունքը ներկայացնել, որպես քաղաքական հաղթանակ ԱՄՆ-ի համար: Թեհրանը հայտարարել, որ իր ներկայացուցիչներ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին կուղարկի Շվեյցարիայում հունիսի 19-ին կայանալիք հանդիպմանը:
Կարդացեք նաև
Թրամփն Իրանի հետ հայտարարված հուշագիրը համարում է ոչ թե Վաշինգտոնի հաղթանակը, այլ պատերազմի դադարեցման նշան, որը չի հասել իր հիմնական նպատակին՝ ինչն նախապես միտված էր Իրանի իսլամական համակարգի փոփոխությունը։ Չնայած ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցրած ռազմական վնասներին, Իրանը պահպանում է իր պետական համակարգը և տարածաշրջանային ազդեցությունը և, ամենայն հավանականությամբ, վերջնական համաձայնագիրը ստորագրելուց հետո կվերականգնի իր տնտեսությունն ու պատերազմի հետևանքով երկրին հասված վնասները: Մյուս կողմից պատերազմը հրահրող և Իրանի դեմ ռազմական գործողություններին մասնակցություն բերած Իրանի մյուս և հիմնական թշնամի՝ Իսրայելը նույնպես մեկուսացված է թե աշխարհում և թե իր վաղեմի դաշնակից ԱՄՆ-ի կողմից, ավելին` ԱՄՆ-ն կոնգրեսի առաջիկա ընտրությունների, նավթի շուկաների և երկրի հասարակական կարծիքի ճնշման ներքո ստիպված է ընդունել Իրանի օգտին ձևավորված համաձայնագիրը։
Այս համաձայնագրի կետերի վերաբերյալ կան բազմաթիվ անորոշություններ, մասնավորապես՝ այն պարտավորությունների վերաբերյալ, որոնք պետք է գրվեն ուրբաթ օրը «փոխըմբռնման հուշագիր» կոչվող նախնական տեքստում։ Սակայն, Սպիտակ տան պաշտոնական մեկնաբանության համաձայն՝ այս հնարավոր համաձայնագիրը Թեհրանի միջուկային ծրագրի վրա կսահմանի շատ ավելի խիստ սահմանափակումներ, քան 2015 թվականին ձեռք բերված Համատեղ Համապարփակ Ծրագրի համաձայնագիրը։
Երկու երկրների պնդմամբ՝ այս նախնական համաձայնագիրը նախատեսված է բոլոր ճակատներում մարտական դադարեցնել գործողությունները միայն 60 օրով։ Այս համաձայնագրի ստորագրումը կարող է վերականգնել նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում և վերջ դնել ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների նկատմամբ ռազմածովային շրջափակմանը։
Սա այն դեպքում, երբ ամերիկացիների պնդում են, որ նոր համաձայնագիրը, ի տարբերություն Օբամայի նախագահության ժամանակ կնքված «Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (JCPOA), թույլ չի տալիս Թեհրանին շարունակել ուրանի հարստացումը կամ միջուկային զենքի համար նախատեսված նյութերի մատակարարումը: Այնուամենայնիվ, դեռևս չկա որևէ հստակ ցուցում, որ սկզբնական համաձայնագիրը պարունակում էր որևէ անհապաղ, կոնկրետ պարտավորություններ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Իհարկե, Թեհրանը ընդգծել է, որ սա միայն մեկնարկային կետ է 60-օրյա բանակցային ժամանակահատվածի համար՝ միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի ապագա կառավարման վերաբերյալ որոշում կայացնելու համար, այլ ոչ թե վերջնական և վճռորոշ համաձայնագիր։
Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը հույս ունեին, որ ռազմական ճնշումը կհանգեցնի Իրանի համակարգի փոփոխությանը: Սակայն այդ երազանքը չիրականացավ։
Այս համաձայնագրի արդյունքը, ըստ էության, անարդյունք պատերազմ էր ԱՄՆ-ի և Իսրայելի համար, պատերազմ, որի ամենամեծ դիվանագիտական նվաճումը, վերջին հաշվով, Հորմուզի նեղուցի ժամանակավոր բացումն է, որը փակվել էր Իրանի կողմից այս պատերազմի պատճառով և ավելին դա հնարավորություն ընձեռեց Թեհրանի համար գործնական դաշտում իրականացնել ավելի վաղ բազմիցս հայտարարած իր սպառնալիքը, որն ուժեղ զենք դարձավ Իրանի ձեռքում ապագայում նույնպես Հորմուզի նեղուցը օգտագործել որպես զսպիչ ուժ իր թշնամիներին ճնշելու նպատակով։
Ամեն դեպքում, Իրանի կառավարության կառուցվածքը, կարծես, ավելի կարծրացած և դիմացկուն է դարձել այս պատերազմի ընթացքում։
Հիմնական խնդիրները դեռևս լուծված չեն։ Իրանի միջուկային ծրագրի ապագայի, հարստացված ուրանի ճակատագրի և պատժամիջոցների մեղմացման ծավալի և նման հարցերը հետաձգվել են բանակցությունների հաջորդ փուլ։ Կարելի է ասել, որ Իրանի հետ պատերազմից հետո Միացյալ Նահանգների համար այս խոշոր խնդիրների լուծումը շատ ավելի դժվար է, քան պատերազմից առաջ։ Հատկանշական է՝ Թրամփն այն պայմաններում որոշեց պատերազմ սկսել Թեհրանի դեմ, երբ Իրանը նույնիսկ մոտ չէր ռումբ ստեղծելուն։ Ուրեմն կարելի է ենթադրել Թրամփի կողմից պատերազմի հրահրումը խորքում ուներ այլ միտումներ և նպատակներ, որի մասին փորձագիտական և նավթի շուկաների ու բորսաների ավելի նեղ շրջանակներում շատ քիչ բան է խոսվում։
Մինչ Թրամփը խոսում է խաղաղության մասին, պատերազմի հետևանքները շարունակում են ծանր հետևանքներ թողնել տարածաշրջանի ժողովուրդների և հատկապես միջազգային նավթի ու պարենի շուկաների համար: Պարսից ծոցի մերձափնյա արաբական երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաների պատճառով՝ այդ երկրների նավթային և գազային օբյեկտները դարձան իրանական ԱԹՍ-ների և բալիստիկ հրթիռների հարձակումների թիրախ: Չպետք է անտեսել այն փաստը, որ փխրուն հրադադարի հաստատումից հետո Մերձավոր Արևելքը դեռևս ներքաշված է հարձակումների, հակագրոհների, Իրանի և Միացյալ Նահանգների կողմից Հորմուզի նեղուցի բազմիցս փակման և համաշխարհային տնտեսության խաթարման մեջ։ Այս ճգնաժամը ոչ միայն չփոխեց Մերձավոր Արևելքի և Իսրայելի քաղաքականությունը Լիբանանում, այլև տառապանք և անապահովություն բերեց տարածաշրջանի ժողովուրդներին։
Նույնիսկ եթե բոլոր կողմերը համաձայնվեն և հայտարարվի համաձայնագրի մասին ձեռք բերված փոխընդունված պայմանները, դրա իրականացումը լի կլինի խոչընդոտներով: Լիբանանի հարցը, Իսրայելի ռազմական ներկայությունը երկրի տարածքի մեկ հինգերորդում և Նեթանյահուի վարքագիծը ամեն ինչը երկիմաստ են դարձնում: Իսրայելի վարչապետը կարծես պատրաստ չէ ենթարկվել Թրամփի պահանջներին և երբեմն կամայականորեն հարձակումներ է իրականացնում Լիբանանի Հեզբոլլահ կուսակցության դիրքերի և ղեկավարների դեմ, այդ երկրի հարավային հատվածներում և նույնիսկ մայրաքաղաք Բեյրութի դեմ: Այս պատճառով այս խաղաղության համաձայնագիրը ավելի շատ բարդացնում է տարածաշրջանային հանգույցների լուծումը և նոր ճգնաժամերի ստեղծման սկիզբ է, քան ճգնաժամի ավարտ:
Միևնույն ժամանակ, դեռևս հստակ չէ, թե հատկապես ինչ է ներառված Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրում, քանի որ թե՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե՛ իրանցի պաշտոնյաները հանդես են գալիս հակասական հայտարարություններով։ Մյուս կողմից իսրայելցի պաշտոնյաները և հատկապես վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով գործարքի վերաբերյալ անորոշ տվյալները, կասկածամտորեն են մոտեցել Իրանի միջուկային ծրագրի հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին։ Իսրայելցի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Իրանը կօգտագործի ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հուշագրի շրջանակներում նախատեսված 60-օրյա բանակցությունները՝ սեփական միջուկային հավակնություններն առաջ տանելու և միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակելու համար։ Իսրայելի այս մոտեցումը խիստ անհանգստացրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որն ըստ էության Իրանի հետ գործարքի կնքման հարցով ուրիշ նպատակներ է հետապնդում, և պատճառ է դարձել Իրանի հարցով որոշակի անհամաձայնություններ առաջանան Վաշինգտոնի և Թել-Ավիվի դիրքորոշումների միջև։ Այս անհամաձայնությունների խորքում ընկած է նավթի գործոնը, որն ըստ ամենայնի ավելի մեծ նշանակություն ունի Դոնալդ Թրամփի համար, քան Իրանի միջուկային հարցի վերջնական և արմատական լուծումը։
Թրամփի վարչակազմը շատ կարճ ժամանակում պատերազմի արդյունքը հանձնեց իր հակառակորդին։ Վաշինգտոնը գիտի, որ դեռևս բախվում է շատ հզոր և դիմացկուն երկրի հետ։
Դոնալդ Թրամփը չկարողացավ հասնել այս պատերազմի համար իր մտքում դրված նպատակներին, որոնք էին Մերձավոր Արևելքի և հատկապես Իրանի նավթագազային շուկաների ցանցի վերահսկողությունը, և հիմա նա պարզապես ցանկանում է հնարավորինս շուտ դադարեցնել պատերազմը և մի թույլ գործարք կնքել Իրանի հետ։ Այս համաձայնագիրը, ինչ Սպիտակ տունը հաղթանակ է անվանում, իրականում պարտության ընդունում է և ԱՄՆ-ի համար և Թրամփը այժմ փորձում է Իսրայելին նույնպես զսպելով նոր ուղիներ գտնել Մերձավոր Արևելքի կոնֆլիկտները իր եղանակով լուծել, ամերիկյան նավթագազային տրաստների և խոշոր ընկերությունների օգտին ։
Այս համատեքստում Մեծ Յոթնյակի գագաթաժողովին մասնակցելու նպատակով Ֆրանսիա կատարած ուղևորության շրջանակում Դոնալդ Թրամփը արտառոց մի հայտարարությամբ հանդես գալով, ասաց, որ Իսրայելի և Հեզբոլահի հակամարտության հարցը լուծելու հանձնարությունը տալու է Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շաարին, մի հանգամանք, որը չափազանց տարօրինակ և միևնույն ժամանակ ուշադրության արժանի առարկա է։ Միաժամանակ, Վաշինգտոնը խրախուսում է ամերիկյան ընկերություններին ներդրումներ կատարել Սիրիայում, քայլ, որը համապատասխանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «էներգետիկ գերիշխանության» քաղաքականությանը։
ԱՄՆ-Իրան պատերազմի սկսվելուց և Հորմուզի նեղուցի փաստացի փակումից ի վեր, Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շաարին, արևմտյան և եվրոպական նավթագազային ընկերությունների խրախուսանքով, փորձել է Սիրիան ներկայացնել որպես համաշխարհային շուկաներ հում նավթի տեղափոխման այլընտրանքային տարանցիկ միջանցք: Սիրիան նախկինում ծառայել է որպես կարևոր ցամաքային ուղի իրաքյան նավթի համաշխարհային շուկաներ արտահանման համար:
Վերջին ամիսներին, էներգետիկայի ոլորտում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ջանքերի շրջանակներում, Սիրիայի կառավարությունը մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել միջազգային և տարածաշրջանային ընկերությունների հետ՝ երկրի նավթի և գազի հանքավայրերը զարգացնելու համար, այդ թվում՝ Chevron-ի, QatarEnergy-ի, TotalEnergies-ի և Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող Dana Gas-ի հետ։
Պատերազմի տնտեսական հետևանքներն արդեն փոխել են Մերձավոր Արևելքի դեմքը։ Կատարի հեղուկ բնական գազի արտադրության 17 տոկոսի կորուստը նոր ճնշում է գործադրել համաշխարհային էներգետիկ շուկայի վրա։ Հորմուզի նեղուցը կարող է վերաբացվել, բայց Իրանի կողմից դրա օգտագործումը որպես պատերազմի գործիք խաթարել է Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ արաբական պետությունների տնտեսական ծրագրերը։
«Նյու Յորք Թայմս»-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը սպառնացել է կրկին հարձակվել Իրանի վրա, եթե միջուկային համաձայնագիրը չստորագրվի մինչև 60-օրյա ժամկետի ավարտը։
Նույն հարցազրույցում նա պնդել է. «Միացյալ Նահանգները կարող է ստանձնել Մերձավոր Արևելքի պահապանի դերը՝ տարածաշրջանի ընդհանուր եկամուտների 20 տոկոսի դիմաց»։
ՍԱՀԱԿ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրան-Թեհրան



















































