Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի անկախությանը նվիրված ամենամյա միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում

Դեկտեմբեր 14,2015 20:26

Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ Կոնգրեսի «Rayburn» մասնաշենքում կայացավ Արցախի անկախության տարեդարձին նվիրված ամենամյա միջոցառումը:

Ելույթներով հանդես եկան Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Ռոբերտ Դոլդը, Ֆռանք Փըլոնեն, Ադամ Շիֆը, Քեթրին Քլարքը, Ջուդի Չուն, Դինա Թիթուսը և Ջիմ Կոստան:

Իր ելույթում դեսպան Տիգրան Սարգսյանը երախտիքի խոսքեր ուղեց Արցախի անկախությանը մշտական աջակցություն ցուցաբերող ԱՄՆ օրենսդիր իշխանության մարմնի ներկայացուցիչներին և ԱՄՆ հայ համայնքի անդամներին:

Դեսպանը խորհրդանշական համարեց նաև այն հանգամանքը, որ Արցախի անկախությանը նվիրված միջոցառումն անցկացվում է դեկտեմբերի 9-ին` Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակման և հարգանքի միջազգային օրը, ինչը հնարավորություն է տալիս նաև հիշատակել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031