Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաքննութեան բնազդի ուժը. Asbarez

Հունվար 12,2016 10:51

Փարիզի «Յառաջ» թերթի հիմնադիր խմբագիր, դաշնակցական յայտնի գործիչ Շաւարշ Միսաքեանի հետեւեալ վկայութիւնը կ՛արժէ վերընթերցել.

«Դաշնակցութիւնը կը մնայ անխոցելի՝ ցորչափ կը գործէ ինքնաքննութեան բնազդը: Մեր կուսակցութեան հիմնական արժանիքներէն մին է ինքնավստահութիւնը,- տոկուն կեցուածք, սուր նայուածք եւ վճռականութիւն՝ խօսքի թէ գործի մէջ»:

Յատկանշական է, որ մեր ժողովուրդի պատկերացումներուն մէջ Դաշնակցութեան արժանիքներէն շեշտուած են Միսաքեանի նշած ինքնավստահութիւնը, տոկուն կեցուածքը եւ վճռականութիւնը: Ուզենք թէ չուզենք, ինքնազննութեան կամ ինքնաքննադատութեան արժանիքը աւելի թերահաւատօրէն կ՛ընդունուի:

Ինչո՞ւ:

Նախ՝ ինքնաքննադատական հրապարակային գրականութեան ոչ այնքան առատութիւնը, ապա՝ դաշնակցական կամ նախկին դաշնակցականներու հակակարգապահական ընթացքներու պատժական միջոցառումները, անոնց վերաբերեալ շրջագայող մերթ իրական՝ բայց յաճախ շինծու զրոյցները, պատժուողներու արդարացումներու փորձերը, դաշնակցական կարգապահութեան՝ առասպելական չափերու հասած հռչակը… այս բոլորը աւելի շատ Դաշնակցութիւնը կը ներկայացնեն իբրեւ անհանդուրժող, խիստ կառոյց մը, ուր «ինքնազննութիւնը» տեղ չունի:

 

ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք Asbarez -ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031