Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկն արձանագրել է սպառողական վարկավորման հայտերի 180% աճ

Հունվար 19,2016 14:59

Յունիբանկը շարունակում է սպառողական վարկավորման ծավալների աճ արձանագրել և ընդլայնել շուկայի իր մասնաբաժինը: Միայն 2015.-ի դեկտեմբերին բանկ է ներկայացվել 45 000-ից ավելի սպառողական վարկային հայտ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 180%-ով: 2015թ.-ի նոյեմբերի համեմատ աճը կազմում է մոտ 89%: Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը 2015թ.-ի վերջին կազմել է ավելի քան 185 000:

Բնակչության շրջանում ամենապահանջված վարկերն են կանխիկով տրամադրվող U-Cash վարկերը և տեխնիկայի ձեռքբերման համար տրամադրվող վարկերը: Այսօր Յունիբանկն ունի սպասարկման լայն ցանց, որը ևս առավելություն է հարմարավետ սպասարկում ապահովելու համար: Բանկը ներկայացված է 45 մասնաճյուղով, ունի ավելի քան 50 պրոմո կետ և աշխատում է 500-ից ավելի խանութների հետ: Ի դեպ, հաճախորդների սպասարկման հարմարավետության էլ ավելի բարձրացման նպատակով, Յունիբանկը հնարավորություն է ընձեռում «U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի ձևակերպումը կատարել նաև բանկի պրոմո-կետերում:

Վարկերի գծով մարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային և համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:

Յունիբանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031