Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակ Կիևյան կամրջի տակ. ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները բախվում են իրար. Shamshyan.com

Հունվար 20,2016 12:50

Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կիևյան կամրջի տակ՝ «Գեղամա» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են մի քանի տրանսպորտային միջոցներ, ինչի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, սպայական ջոկի տեսուչները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի վայրում հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է, իսկ «Սանիթեք» ընկերությունը չի փորձել մատը մատին խփել և նշված հատվածում ճանապարհի մշակման աշխատանքներ կատարել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակի մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանը, որտեղից խոստացան, որ «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները կարճ ժանամակում կժամանեն, սակայն 2 ժամից ավելի նրանք չժամանեցին, ինչը կրկին անգամ ստիպեց վարորդներին ամենավերջին խոսքերով «հիշել» «Սանիթեք»-ին:

Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031