Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ ներհհկական անհամաձայնությունների հիմնական գեներատորներից մեկը լինի հենց Հովիկ Աբրահամյանը. «Ժամանակ»

Հունվար 23,2016 11:29

Երեկ հայտնի է դարձել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հաշվին երկօրյա արձակուրդ է մեկնել: Արձակուրդի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն: Ամենաուշագրավն այն է, որ Հովիկ Աբրահամյանը իր հաշվին երկօրյա արձակուրդ է մեկնել իշխանական համակարգում կոալիցիոն քննարկումների մեկնարկից հետո: Ավելի ճիշտ՝ այն բանից հետո, երբ այդ հարցը քննարկվեց ՀՀԿ գործկոմի նիստում: Իսկ մինչ այդ, կոալիցիայի մասին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը:

Նրա հայտարարությունը, որ սկզբունքային համաձայնության են եկել Սերժ Սարգսյանի հետ, ՀՀԿ-ական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իրենց համար անակնկալ համարեց՝ ասելով, որ իրենց հետ որևէ այդպիսի հարց չի քննարկվել: Եվ ահա, հունվարի 21-ի նիստում ՀՀԿ-ն քննարկել է այդ հարցը, և դատելով արձագանքներից կամ դրանց բացակայությունից՝ ընդհանուր հայտարար այս հարցում ոչ միայն չկա, այլ կան նաև թեժ անհամաձայնություններ:

Ասել, որ Հովիկ Աբրահամյանի համար ևս անակնկալ է եղել ՀՅԴ-Սերժ Սարգսյան քննարկումները, իհարկե հազիվ թե ճիշտ լինի: Սակայն այն, որ այդ քննարկումները կարող էին Աբրահամյանի համար ոչ դուրեկան բովանդակություն պարունակել, երևի թե մեծ հավանականություն ունի: Եվ չի բացառվում, որ ներհհկական անհամաձայնությունների հիմնական գեներատորներից մեկը լինի հենց Հովիկ Աբրահամյանը: Ի վերջո, ակնհայտ է, որ այստեղ լուծվում է ապագա իշխանության խնդիրը, ապագա մեծամասնության հարցը, իսկ Հովիկ Աբրահամյանին և Սերժ Սարգսյանին հուզողը վարչապետական պաշտոնի խնդիրն է:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Վերնիսաժում իսկ, այդ ալ՝ զբօսաշրջիկութեան ամենաթէժ օրերին, այսքան սոսկալի սակարկութիւններ տեղի չեն ունենար, որքան այս օրերին՝ իշխանութեան մթին նախասենեակներում… կարելի՞ է գրավի գալ, արդիւնքների վրայ…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031