Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրեն. «Ես Ծաղկաձորում սեփականություններ շատ ունեմ, լրիվ կճշտեք ցուցակը». «Ժողովուրդ»

Հունվար 23,2016 12:29
Gayane Saruxanyn

Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը, որը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2013 թվականին, իր դպրոցի աշակերտուհիներից մեկի ծնողի բողոքի հիման վրա, պարզվում է՝ դպրոցի տնօրեն լինելուց բացի՝ նաեւ բիզնես-գործունեությամբ է զբաղվում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծաղկաձորում գտնվող «Ալպինա» հանգստյան տան սեփականատերն է: «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել հենց դպրոցի տնօրենից. «Ով է Ձեզ տվել իմ համարը, ես չունեմ Ձեզ հետ պայմանավորվածություն, որ Դուք ինձ զանգահարեք եւ անձնական բնույթի հարց տաք, տվե՞լ եմ Ձեզ նման իրավունք: Միայն դա չի իմ սեփականությունը, որ լավ հետաքրքրվեք, ես Ծաղկաձորում սեփականություններ շատ ունեմ, լրիվ կճշտեք ցուցակը, հետո կզանգահարեք, կպատասխանեմ»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031