Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. Ուլիսի մարզիչը կաշառք չի վերցրել, կաշառք չի տվել, խաղն էլ չի ծախսել

Հունվար 23,2016 16:31

Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հունվարի 23-ին «Ազդակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ «Ուլիս» ակումբի մարզիչ Գագիկ Սիմոնյանի գործին: Նա նշեց, որ վերջինս եւս կալանավորված է եւ որպես խափանման միջոց ընտրված է կալանք:

«Տեղեկացնեմ, որ այնքանով, որքանով տիրապետում եմ քրեական գործի նյութերին իմ պաշտպանյալի մասով, կարծում եմ, որ իմ պաշտպանյալը չի կատարել այնպիսի արարք, որ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով: Վստահ եմ, շատ հարցերի պատասխան հանրության կողմից կտրվի: Դրված է հոդված կաշառք վերցնելու եւ խաղը ծախելու, իմ պաշտպանյալը կաշառք չի վերցրել, կաշառք չի տվել, խաղն էլ չի ծախել, դա իմ կարծիքն է»:

Լեւոն Բաղդասարյանը հավելեց, որ իր պաշտպանյալը վերջին խաղի շրջանակում խաղադրույք չի կատարել. «Անգամ եթե մենք դիտարկվում ենք, նա, կամ իր անունից հորդորված երրորդ անձը խաղադրույք կատարել է, թե ոչ , վերջինիս անունից հայտարարում եմ, որ ոչ»:

Հիշեցնենք՝ ըստ ԱԱԾ հաղորդագրության, 2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ /պաշտպան/ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը  համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առանձին ֆուտբոլիստների միջև: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով: «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված են, 11.01.2016թ.-ին նաև ձերբակալվել են մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031