Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդապետ Թութունջյանի անկեղծությունը շատ զարմանալի է եղել գործով անցնող գրեթե բոլոր կալանավորների համար. «Ժողովուրդ»

Հունվար 29,2016 11:27

Հունվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ազատ էր արձակվել ԱԱԾ հատուկ ջոկատայինների կողմից «վնասազերծված զինված հանցախմբի անդամ» համարվող Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը։ Մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահներին «գործը գլուխ» բերելու հարցում օգնել է հատկապես «վնասազերծված զինված հանցախմբի անդամ» համարվող Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը։

Ըստ մեր աղբյուրների՝ վարդապետ Թութունջյանը քննիչներին ներկայացրել է խմբի անդամների եւ պարագլուխ Արթուր Վարդանյանի գործունեության մասին հետաքրքիր մանրամասներ։ Ավելին՝ վերջինս իրավապահներին է հայտնել ինչպես Հայաստանից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից մարդկանց անուններ, որոնց հետ Արթուր Վարդանյանը հանդիպել է եւ, ըստ ամենայնի, ինչ- ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել։

Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ վարդապետ Թութունջյանի կողմից ներկայացված անունների մեջ են եղել այնպիսի մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից են, նրա մտերիմ, հարազատ մարդիկ, ու դժվար է պատկերացնել, թե ինչու պետք է ցանկանային պայթեցնել Ս. Սարգսյանի ինքնաթիռը։ Եվ ահա, այս անուններն էլ ազգային անվտանգության ծառայությանը խնդրի առաջ է կանգնեցրել։

Կասկած չկա, որ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը կալանավորվածների հայտարարությունների մասին զեկուցել է Սերժ Սարգսյանին, եւ նա, թերեւս, շոկի մեջ է հայտնվել։ Ու իշխանական շատ նեղ շրջանակներում քննարկվում է հարցը, թե ովքեր են եղել Ս. Սարգսյանի թշնամիները, որոնք ցանկացել են հարվածել թիկունքից։

Վարդապետ Թութունջյանի անկեղծությունը շատ զարմանալի է եղել գործով անցնող գրեթե բոլոր կալանավորների համար։ Ըստ այդ շրջանակներում պտտվող վարկածի՝ կա՛մ վարդապետ Թութունջյանին ազատ են արձակել՝ իրավապահներին օգնելու համար, կա՛մ նա ի սկզբանե ԱԱԾ-ի «մարդն է» «հանցախմբում»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031