Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Փետրվար 13,2016 19:35 Share

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակում հանդիպում է ունեցել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ շրջանակում համագործակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, էներգետիկայի ոլորտում համագործակցության և երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել