Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաղների միջազգային գներն ու հանքարդյունահանողների վճարած հարկերը

Փետրվար 18,2016 14:30
metax

Համաշխարհային շուկայում արձանագրվող միտումները մեր տնտեսության վրա զգալի հետք են թողնում: 2014 թվականից սկսած՝ գունավոր մետաղների միջազգային գները անկում են ապրում, ինչն էլ իր հերթին ազդում է մեր երկրում հանք շահագործող եւ արտահանող ընկերությունների եկամուտների վրա: Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ գունավոր մետաղների հանքաքարերը մեծ ծավալ են զբաղեցնում, եւ եթե միջազգային շուկայում գներն իջնում են, ապա մեր տնտեսությունը ավելի քիչ փող է ստանում հանքաքարերի արտահանումից: Այդ մասին փաստում է նաեւ 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղ երեւում է, որ հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունները, նախորդ տարիների համեմատությամբ, դիրքերը զիջել են: Կան այդ բիզնեսով զբաղվող ընկերություններ էլ, որ ընդհակառակը՝ բարձրացրել են:

Խոշոր հարկատուների 2015 թվականի ցանկում հունվար-դեկտեմբեր ամիսներին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, լինելով 44-րդ հորիզոնականում, վճարել է 2 միլիարդ 935 հազար 352,6 դրամ: 2014-ին այս հանքարդյունահանող ընկերության գործերն ավելի լավ են եղել. գտնվել է ցանկի 40-րդ տեղում եւ պետբյուջե վճարել 3 միլիարդ 193 975.4 դրամ հարկ:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, սակայն, 2015 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին երկու հորիզոնականով վերեւ է բարձրացել՝ հայտնվելով հարկատուների ցանկի 2-րդ տեղում: Անցյալ տարի այս ընկերությունը վճարել է 27 միլիարդ 505 901,6 դրամ. 2014-ին, լինելով ցանկի 4-րդ տեղում, վճարել է 19 միլիարդ 940 միլիոն 784,4 դրամ հարկ:

«Արմենիան մոլիբդեն փրոդաքշենը» 2015-ին ցանկի 117-րդ տեղում է եւ վճարել է 986 361,4 միլիոն դրամ. 2014-ին այս ընկերությունը գտնվել է 136-րդ տեղում եւ վճարել 906 միլիոն 134,3 դրամ հարկ:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը նույնպես երեք հորիզոնականով նախորդ տարվա համեմատությամբ բարձրացել է, սակայն 2014 թվականի համեմատությամբ հարկերը պակասել են: Եթե 2015-ին կոմբինատը գտնվելով 145-րդ հորիզոնականում՝ վճարել է 804 միլիոն 297,8 դրամ, ապա 2014-ին 148-րդ տեղում լինելով՝ վճարել է 860 11,8 դրամ հարկ:

Հանքի շահագործմամբ զբաղվող Թեղուտ ընկերությունը 2014-ին 3 միլիարդ 245 902,9 հարկ է վճարել՝ գտնվելով 39-րդ տեղում: 2015-ին Թեղուտը 21-րդ տեղում է հայտնվել եւ ավելի շատ հարկ է վճարել՝ 4 միլիարդ 673 227,2 դրամ:

«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը 2015-ին հարկատուների ցանկի 28-րդ տեղում է գտնվել եւ վճարել է 3 միլիարդ 861,801,7 դրամ հարկ: 2014-ին «Գեոպրոմայնինգ գոլդը» ցանկի 31-րդ տեղում էր եւ վճարել է 3 միլիարդ 897 013,3 դրամ հարկ:
«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությունը, նույն ինքը՝ Կապանի հանքարդյունահանող կոմբինատը, որը նաեւ հայտնի է «Դինո գոլդ մայնինգ Քամփնի» անունով, 2015-ին ցանկի 36-րդ տեղում է եղել՝ վճարելով 3 միլիարդ 372 219,2 դրամ հարկ, իսկ 2014-ին ընկերության անվանումը ցանկում նշված չէ կամ գուցե մեկ այլ անվանումով է հանդես եկել:

«Ապառաժ Մայնինգ» ընկերությունը հարկատուների ցանկում 2015-ին զբաղեցրել 147 հորիզոնականը եւ վճարել է 794 558,2 դրամ, իսկ 2014-ին 135 տեղում վճարել է 907 761.5 դրամ:

Ցանկի 167-րդ տեղում գտնվող Ավանի աղի կոմբինատը 2015-ին վճարել է 706 646,1 դրամ, 2014 թվականին, լինելով 137 հորիզոնականում, վճարել է 902 990.3 դրամ հարկ:
2015-ին Գեոթիմ երկրաբանահետախուզական կազմակերպությունը գտնվել է 188-րդ հորիզոնականում՝ վճարելով 622 788,5 դրամ հարկ, իսկ 2014-ին այս ընկերությունը եղել է 470-րդ տեղում եւ վճարել է 245 միլիոն 206.4 դրամ:

«Զանգեզուր Մայնինգը» 2014-ին 228-րդ հորիզոնականում վճարել է 512 769.7 դրամ հարկ, 2015-ին «Զանգեզուր Մայնինգը» գտնվելով 362-րդ տեղում՝ վճարել է 312, 860,1 դրամ հարկ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29