Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք

Մայիս 01,2024 13:30

Լուսանկարում Գայի պողոտայի «Շատրվանների կանգառի» գովազդային վահանակն է: Միամիտ մեկն անցնելով վահանակի կողքով՝ կմտածի, թե մայիսը դեռ չեկած, ոչ ուտում, ոչ խմում՝ Ամանորի նախապատրաստություն ենք տեսնում, մտածում «լավագույն նվերների» մասին:

Իրականում գովազդը կարող էր հանվել, բայց դե, ո՞վ է ուշադրություն դարձնում: Գովազդ է, էլի, թող մնա: Միեւնույն է՝ հեռախոսահամարը, որը գրված է վահանակի վրա, չի պատասխանի:

Չեմ կարծում, թե անհայտ բաժանորդին այս վահանակը զբաղեցնելու համար տրվել է 99 տարի ժամկետով…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031