Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. «Ագրամունտի հայտարարությունները մտահոգիչ են ոչ միայն մեզ համար». «Հայկական ժամանակ»

Մարտ 03,2016 11:44

…Լեռնային Ղարաբաղի եւ հարակից յոթ ադրբեջանական տարածքների բռնազավթում՝ հարեւան Հայաստանի կողմից», «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի մյուս տարածքների ազատագրում».

ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը, այցելելով Ադրբեջան, APA գործակալությանը տված հարցազրույցում այսպիսի ձեւակերպումներով է անդրադարձել ԼՂ հարցին։ Նա նշել է, թե Ղարաբաղի հարցը ամբողջովին սառեցված է եւ կարգավորման ուղղությամբ քայլեր չեն արվում։ «Չնայած կարգավորման հարցում ներգրավվել են միջազգային կազմակերպություններ, տպավորություն է ստեղծվում, որ որեւէ առաջընթաց չկա։ Կարծում եմ՝ բոլոր այդ հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի մյուս տարածքների ազատագրման հարցը, պետք է կարգավորվեն»,- հավելել է նա։

Ինչպե՞ս են վարվելու այս հայտարարությունների հետ պաշտոնական Երեւանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք զբաղվում են խնդրի կարգավորմամբ։ Հարցերին պատասխանել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

– Պարոն Ֆարմանյան, եվրոպական լուրջ կառույցներից մեկի ղեկավարը Ղարաբաղը անվանում է բռնազավթված։  Որպես  ԵԽԽՎ պատվիրակության անդամ ինչպե՞ս եք վերաբերում դրան։

– Ընդգծված բացասական։ Կարծում եմ, մենք այստեղ աշխատանք ունենք տանելու՝ ԵԽԽՎ նախագահին բացատրելու այն բոլոր հնարավոր ռիսկերը, որ նման միակողմանի, իրականությունից կտրված եւ միջազգային կարծիքին հակասող հայտարարությունները կարող են ունենալ՝ հատկապես շփման գծում իրավիճակի հետագա ապակայունացման, սրման ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը եթե կարողանում է կամ հաջողում է միջազգային ատյանը ներկայացնող որեւէ պաշտոնյայից պոկել նման ձեւակերպումներ, ապա դա ծառայեցնում է ոչ թե հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջընթացի արձանագրմանը, այլ իրավիճակի հետագա ապակայունացմանը։

Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Ագրամունտի հայտարարությունները մտահոգիչ են ոչ միայն մեզ համար, դրանք նույնքան մտահոգիչ պետք է լինեն ԵԽԽՎ անդամ այլ երկրների համար։ Պետք է փորձենք մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչ բացասական ազդեցություն են ունենում նման հայտարարությունները։

– Պաշտոնական Երեւանը որեւէ կերպ կարձագանքի՞ ԵԽԽՎ նախագահի հարցազրույցին։

– Համոզված եմ, որ ամենատարբեր հանձնաժողովներում, քաղաքական խմբերում այս հարցը չի կարող շրջանցվել։ Այս դեպքում ոչ թե վիճարկում ենք Ագրամունտի կարծիքը, այլ այն, թե միջազգային հեղինակավոր  հաստատության ղեկավարի հայտարարությունը որքանով է նպաստում խաղաղ կարգավորմանը։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031