Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանական ավտոբուսի վթարի հետևանքով՝ 3 զոհ ու 6 վիրավոր Սյունիքում

Ապրիլ 27,2024 18:57

Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում իրանական ավտոբուս է վթարվել: Այս պահին հայտնի է 3 զոհի մասին, նաեւ 6 վիրավոր կա, որոնք փոխադրվել են Կապանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում է Կապանում Իրանի հյուպատոսը:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Կապանի բժշկական կենտրոնում է, փոխմարզպետ Հայկ Հարությունյանը՝ դեպքի վայրում:

Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկական մարտական հաշվարկներ:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930