Լրահոս
Օրվա լրահոսը

 «Opel»-ը Քյարքիի ոլորաններում 350 մետր գահավիժել է ձորը. կա 3 զոհ. նրանք պայմանագրային զինծառայողներ են. Shamshyan.com

Մարտ 10,2016 10:11

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 34 CC 745 համարանիշի «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քյարքիի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 350 մետր գահավիժելով, հայտնվել է ձորում:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն, որտեղից էլ 1 հոգի տեղափոխվել է Երևան:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածներն ու վիրավորները պայմանագրային զինծառայողներ են:

Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031