Լրահոս
Օրվա լրահոսը

«Թալիշներ. պարտադրված ճակատագիր» և «Ադրբեջան. վառոդի տակառին» ֆիլմերը ներկայացվել են Ուկրաինայի թալիշ համայնքի ուշադրությանը (տեսանյութեր) 

Մարտ 21,2016 13:31 Share

«Արցախ» ստուդիայի «Թալիշներ. պարտադրված ճակատագիր» և «Ադրբեջան. վառոդի տակառին» ֆիլմերը մարտի 20-ին ներկայացվեցին Կիևի թալիշ համայնքի ուշադրությանը:

Հավաքվածները բարձր գնահատեցին Ադրբեջանում ապրող էթնիկ ժողովուրդների խնդիրների վերհանմանն ուղղված ջանքերը: Ֆիլմերի դիտումից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:

Տնտեսական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանում թափ են հավաքում ազգային շարժումները, որոնք մինչ այդ զսպված դիրքորոշում էին դրսևորում իշխանությունների հանդեպ: Կենտրոնական իշխանության թուլացումը Ադրբեջանում ապրող էթնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցության բարձրացման հիմք է ստեղծում: Այժմ այդ շարժումներն իրական մի ուժի են վերածվում՝ ուժ, որ ունակ է արագացնել Ադրբեջանի փլուզումը:

Վավերագրական ֆիլմերի «Արցախ» ստուդիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել