Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելում գտնվող ԱԺ պատվիրակներն անվտանգության մեջ են

Մարտ 22,2016 15:44

Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներին որեւէ վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում Հունաստանի անկախության տոնին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հեռախոսակապի միջոցով է տեղեկացել այդ մասին. «Մեր պատվիրակության ներկայացուցիչներն այս պահին վեհաժողովի հետ կապված աշխատանքներ են իրականացնում»:

Հիշեցնենք, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսելում են ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները:

Բելգիայի մայրաքաղաքում այսօր պայթյուններ էին որոտացել: Նախնական տվյալներով` ահաբեկչության զոհ է դարձել 17 մարդ:

eduard-sharmazanov-2Շարմազանովի խոսքով` ցանկացած ահաբեկչություն դատապարտելի է. «Ահաբեկչությունը չունի կրոնական եւ ազգային պատկանելիություն, ահաբեկչության դեմ պայքարը պետք է միավորի բոլորիս եւ այդ գործում «մեծ ու փոքր ժողովուրդներ» հասկացություն չպետք է լինի: Սա մտահոգիչ է, ավելի ուշադիր պետք է լինել եւ պայքարել ահաբեկչական բոլոր դրսեւորումների դեմ, անկախ նրանից` դրանք տեղի են ունենում Բրյուսելում, Հայաստանի սահմաններին, թե Մերձավոր Արեւելքում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031