Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապը պատարագ կմատուցի Գյումրու Վարդանանց հրապարակում

Ապրիլ 11,2016 22:30

Հունիսի 24-26-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի,Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով Հայաստան այցելող Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի նաև Գյումրի: Այսօր Գյումրիում է եղել Հռոմի պապի պատվիրակությունը՝ կարդինալներ, մամլո դիվանի պատասխանատուն, որոնք տեղի հոգևոր ու մարզային իշխանությունների հետ քննարկել են պապի այցի հետ կապված կազմակերպչական բնույթի հարցեր:

Նշենք, որ Գյումրիում լինելու ցանկություն հայտնել է անձամբ Հռոմի պապը. քանի որ Շիրակի մարզում կա մեծ կաթողիկե համայնք. ըստ հայ կաթողիկե առաջնորդարանի տեղեկությունների, այս մարզն ունի 13 կաթողիկե համայնք, կաթողիկեների ընդհանուր թիվը Շիրակի մարզի գյուղերում մոտ 10 հազար է, իսկ Գյումրիում անցած տարի բացվեց հայ կաթողիկե «Սրբոց նահատակաց» եկեղեցին, որը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի ու Արեւելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստը կամ մայր եկեղեցին է:

Հռոմի պապը պատարագ կմատուցի ոչ թե «Սրբոց նահատակաց» եկեղեցում, այլ Գյումրու Վարդանանց հրապարակում, կարդինալները եկել, ուսումնասիրել են եկեղեցու տարածքը, համոզվել են, որ այն փոքր է, իսկ պապի պատարագներին սովորաբար մասնակցում են մեծ թվով մարդիկ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930