Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. Տեսնում եմ Մինսկի խմբի գործունեության արդյունքը (Տեսանյութ)

Մայիս 09,2016 15:05

Մայիսի 9-ին՝ հաղթանակի օրը, Հաղթանակի զբոսայգի էր այցելել Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, այդ թվում նաեւ՝ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Levon Zurabyan_Stepan Demirchyan_Levon Ter HAK_Haghtanak Levon Ter Petrosyan_DemirchyanԼրագրողների հետ զրույցում Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ եթե Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, դա նշանակում է, որ ինքն իրեն Մինսկի բանակցային խմբից դուրս է թողնում:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը գործո՞ւմ է, պատգամավորը տեսնո՞ւմ է նրա աշխատանքը, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Տեսնում եմ այդ գործունեությունը, նամանավանդ, ռազմական գործողությունների կասեցումը: Այդ բոլորը Մինսկի խմբի համանախագահ երկրների գործունեության արդյունք է՝ ուղղակի, թե անուղղակի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031