Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ կարևոր է, որ անկախության 35-ամյակի առիթով հստակ ասվի՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները համար մեկ սպառնալիքն են մեր անկախ պետականության համար»․ Լևոն Զուրաբյան

Սեպտեմբեր 21,2026 14:35 Share

Հայ ազգային կոնգրեսն այսօր հանրապետական խորհրդի նիստ է անցկացրել։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նիստից հետո լրագրողներին ասաց, որ ընդունել են հայտարարություն՝ ամփոփելով 35 տարվա անկախության ուղին՝ անդրադառնալով նաեւ այսօր առկա մարտահրավերներին։

«Շատ կարևոր է, որ անկախության 35-ամյակի առիթով հստակ ասվի, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները համար մեկ սպառնալիքն են մեր անկախ պետականության համար»,- ասաց Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ այսօր մեծ շուքով կնշվի Հայաստանի Անկախության օրը, բայց դա ձևականություն է։ «Եթե մենք գնահատենք մեր պետության իրական անկախությունը, կտեսնեք, որ ոչ ոք այնքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները։ Իրենք են որ ձախողեցին մեր անկախության գլխավոր նվաճումները։ Հաղթանակած պետություն, կենսունակ պետություն, ազատագրված Արցախ, այս ամենն իրենց վարած քաղաքականության հետևանքով ջախջախվեց։ Այսօր Հայաստանում օտար կառավարման ռեժիմ է։ Ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականությունն է գտնվում ադրբեջանական վերահսկողության ներքո, այլ  նաև ադրբեջանական ներքին բարքերը սկսել են ներթափանցել Հայաստան։ Ադրբեջանի թելադրանքով Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գրոհ է ձեռնարկում մեր Անկախության հռչակագրի, արժեքների, մեր հաղթանակների, ինքնության դեմ, Հայ Առաքելական եկեղեցու դեմ, ընդդիմախոսների նկատմամբ իրականացվում են բռնաճնշումներ։ Այս ամենի պատվիրատուն Ադրբեջանն է, և մեր անկախությունը գնացել է երկրորդ պլան»,- նշեց նա։

Զուրաբյանի խոսքով՝ ամենածանրն այն է, որ այս իշխանությունները, ձախողելով մեր անկախության նվաճումները, փորձում են այդ ձախողումների համար մեղադրել այն արժեքներին ու հաղթանակներին, գործընթացներին, որոնք տեղի են ունեցել անկախությունից ի վեր։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա նշեց, որ այսօրվա նիստում անդրադարձել են Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հայտին։ Նա նշեց, որ իշխանության կողմից չի ներկայացվել պարենային, ռազմական, էներգետիկ անվտանգության որևէ հաշվարկ։ Մյուս կողմից՝ ԵՄ-ն ինքը չունի ընդլայնման ծրագիր դեպի Հարավային Կովկաս։

«Հետևաբար 60 հազար քաղաքացու դիմումի վրա ընդունված այս որոշումն այսօր որևէ զգալի արդյունք չի տվել, քան մեր տնտեսական հարաբերությունների և դիրքերի թուլացումը ԵԱՏՄ հետ։ Նույնը կատարվում է ԹՐԻՓՓ նախագծի շուրջ, որն ըստ էության դարձել է աշխարհաքաղաքական միակողմանի նախագիծ, որը սպասարկում է շատ կոնկրետ պետությունների շահեր՝ Ադրբեջանի, Թուրքիայի, ԵՄ, ԱՄՆ, Իսրայելի։ Բայց ընկալվում է որպես թշնամական Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի կողմից։ Մենք առաջարկում ենք լրիվ այլ ուղի, եթե մենք գնանք ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղիով, կստանանք Հայաստան, որի բոլոր  ստրատեգիական հաղորդակցության ուղիները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ադրբեջանն ունենալու է անխոչընդոտ հաղորդակցման հնարավորություն Հայաստանի միջոցով, իսկ Հայաստանը նման հնարավորություն չի ունենալու»,- ասաց Լևոն Զուրաբյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. «Աքսորուած Ազատութիւնը»

    Հատուած՝
    « Անգամ մը եւս երազեցինք, եւ մեր երազները ջանացինք ցոլացնել՝ սխալ տեղը։ Ափսոս։ Շատ ցաւագին է զարթնումը: »

    . Ամբողջական յօդուածը,1992 թ.
    https://haytougchamlian.blog/2024/06/25/աքսորուած-ազատութիւնը/
    * * *
    1992-էն 2026, նոյն տե՞ղն է դեռ ուրեմն, ՀՀ-ն: Չէ՜… Երանի թէ գոնէ այդքանը մնացած ըլլար: Թէ որ ԼՏՊըն յաջորդող երկու նախագահները կարգին շարլաթաններ էին, դա հաստատ: Սակայն Փաշինյանը, Հայ Ազգին համար, մէկդի դնելով այդ միւս երկուքը՝ ԼՏՊ-էն շա՜տ աւելի վնասաբեր, շատ աւելի քանդիչ ու խորտակիչ անձ մըն է: Առաջին նախագահը գոնէ խելացի ու զարգացած, բանիմաց մարդ էր: Երանի թէ կամ Սովետը փլուզման չենթարկուէր, կամ ալ գոնէ ԼՏՊ-ն մնար նախագահ, երեք տասնամեակներ շարունակ:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930