Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. Այլեւս սպառված է հանրության վստահության պաշարը. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 20,2016 13:02

«ՉԻ» զրուցակիցն է ՀԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

– ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, մասնավորապես, ՀԱԿ-ը խորհրդարանում խոսել էր կոռուպցիայի եւ մենաշնորհների մասին, այնինչ՝ իշխանությունները հերքում էին այդ երեւույթների մասին հայտարարությունները, մերժում այդ երեւույթների դեմ պայքարելուն ուղղված ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունները։ Հիմա ստացվում է՝ իշխանություններն էլ հանգեցին նույն եզրակացությանը, ինչ ընդդիմությունը։

– Ոչ, հրահանգը, հանձնարարականը եկել է հանրապետության նախագահից։ ԱԺ-ում էլ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կառավարության ղեկավարն իր հստակ դիրքորոշումն արտահայտեց՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, ասաց, որ իրենք բաց են աշխատում, հրավիրում են նաեւ ընդդիմության ներկայացուցիչներին։

Բայց այս դեպքում ես կարծում եմ՝ ընդդիմությունն այդ երեւույթների մասին կարող է պարզապես բարձրաձայնել, իսկ դրանց դեմ պայքարի լծակներ ընդդիմությունը չունի, լծակներ ունի իշխանությունը։

Այնպես որ՝ մենք պետք է պայքարենք, մենք պետք է սկսենք մեզանից եւ պետք է անենք այնպես, որ շատ արագ տեսանելի լինեն արդյունքները։

Այլեւս սպառված է հանրության վստահության պաշարը։ Հանրությունը կոնկրետ արդյունքների է սպասում, արդյունքների սպասում ենք նաեւ մենք։ Տարբեր երկրների փորձը ցույց է տվել, որ եթե իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում գործադրում են կամք, ապա

հասնում են արդյունքների։ Ես լիահույս եմ, որ այս անգամ վարչապետի խոսքերը լոկ խոսքեր չեն։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031