Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը մասնակցեցին Հայաստանից ժամանած երեխաները

Հունիս 01,2016 17:33

Ռուսաստանի մանկական հիմնադրամի նախաձեռնությամբ ս/թ. հունիսի 1-ին Ռուսաստանի ակադեմիական Մեծ թատրոնում տեղի է ունեցել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված 29-րդ մոսկովյան տոնահանդեսի գլխավոր միջոցառումը, որին մասնակցել են տարբեր երկրներից հրավիրված ավելի քան տասը հազար երեխաներ, նրանց թվում նաև՝ տասը հայաստանցիներ:
Տոնահանդեսի երեք օրերի ընթացքում տարբեր երկրներից Մոսկվա ժամանած երեխաների համար կազմակերպվել են բարեգործական ներկայացումներ և այցելություններ մայրաքաղաքի թանգարաններ և տեսարժան վայրեր:

Նշված միջոցառմանը Հայաստանի պատվիրակության հետ միասին մասնակցել են նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանության պատասխանատուները: Հայաստանից ժամանած երեխաների հետ հանդիպման ժամանակ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի տիկին Ինա Ստարովիբորնայան ողջունել է հայ երեխաներին՝ շնորհավորելով նրանց Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի մանկական հիմնադրամին կազմակերպված միջոցառման համար՝ նշելով, որ պաշտպանելով երեխաների իրավունքներն ու ապահովելով նրանց արժանապատիվ ներկան այսօր, այդպիսով ապահովում ենք մեր վաղվա ապագան:

Տկն. Ստարովիբորնայան դեսպան Օ.Եսայանի անունից հայ երեխաներին հանձնել է այդ նպատակով նախատեսված նվերները:
Հայաստանից ժամանած պատվիրակությունը Երևան կվերադառնա հունիսի 2-ին:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության
Մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930