Լրահոս
Օրվա լրահոսը

Թանկ պոպուլիզմ. «Հայկական ժամանակ»

Հունիս 08,2016 12:03

Հայաստանում սպառողական գների նվազումը նորանոր ռեկորդներ է սահմանում։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալներով՝ այս տարվա մայիսին անցած տարվա մայիսի համեմատ սպառողական գները Հայաստանում նվազել են 2.1 տոկոսով։

Սա հենց այն Տասներկուամսյա գնաճն է», որը տվյալ դեպքում գնանկում է: Ականջ շոյող «գնանկում» բառը իրականում այդքան էլ շոյող չէ եւ տնտեսագետները գիտեն, թե ինչ սարսափելի ու մահացու կարող է լինել այդ «շոյանքը»։ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով ամեն տարի սահմանվում է, որ գնաճը Հայաստանում պետք է լինի միջինը 4 տոկոս, իսկ շեղումը այդ ցուցանիշից չի կարող գերազանցել 1.5 տոկոսը։ Այսինքն, երբ գնաճի ցուցանիշը 2.5-ից 5.5 տոկոս է, դա լավ է: Դրանից ավելի բարձր կամ ցածր ցուցանիշը արդեն վտանգավոր է: Միայն Հայաստանում չէ, որ այդպես է: Եվրոպական շատ երկրներում իշխանությունները անցած ողջ տարվա ընթացքում անասելի ջանքեր էին գործադրում, որպեսզի խուսափեն գնանկումից։ Այդ ջանքերը ավելի էներգատար են, քան չափից ավելի գնաճի դեմ պայքարը։ Այլ կերպ ասած, գնանկումը իրենից ավելի մեծ վտանգներ է ներկայացնում, քան գնաճը։

Եվ ուրեմն, ո՞րն է այստեղ խնդիրը։ Բերենք մի օրինակ։ Երբ, ասենք, թթվասերի գինը սկսում է նվազել, բայց դրա սպառումը չի ավելանում, ապա թթվասեր արտադրողը նախատեսվածից ավելի քիչ եկամուտներ է ստանում, եւ այլեւս գումար չի ունենում արտադրությունը ընդլայնելու, տեխնոլոգիան արդիականացնելու, լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու եւ այլնի համար։ Դա բերում է նաեւ նրան, որ արտադրողը ավելի քիչ է հումք գնում։ Տուժում է նաեւ հումք, տվյալ դեպքում՝ կաթ արտադրողը։ Կաթ արտադրողը իր հերթին ավելի քիչ է կեր գնում, հետեւաբար տուժում է նաեւ կեր արտադրողը եւ այսպես շարունակ։ Շատ պարզունակ ու կոպիտ այս օրինակից կարելի է պատկերացում կազմել, թե գնանկումը ինչ հետեւանքներ է բերում տնտեսությանը։ Մի խոսքով, գնանկումը ըստ էության քայքայում է տնտեսությունը։ Եվ դա է պատճառը, որ եվրոպական երկրներում իշխանությունները ընկնում են ցնցումների մեջ, երբ ուրվագծվում է գնանկման հեռանկարը։
Մեր իշխանություններին սա կարծես բոլորովին չի հետաքրքրում, առավել եւս՝ չի մտահոգում։ Ավելին, նույնիսկ գլուխ գովելու ակնարկներ են լինում, թե տեսեք, Հայաստանում աշխատավարձը, աճել է, իսկ գները նվազել են, իսկ դա նշանակում է, որ մարդիկ հարստացել են։ Իրականությունը ճիշտ հակառակն է։ Կրկին բերենք մի պարզունակ օրինակ։ Մի ընկերությունում աշխատում էր 10 հոգի, որոնցից յուրաքանչյուրը ստանում էր 1000 դրամ աշխատավարձ։ Այսինքն, ընկերության աշխատավարձային ֆոնդը կազմում էր 10 հազար դրամ։ Աշխատողներից մեկին ազատում են աշխատանքից, իսկ մյուսների աշխատավարձը բարձրացնում են 50 դրամով։ Ստացվում է, որ մնացած աշխատողների աշխատավարձը աճեց 5 տոկոսով, բայց աշխատավարձային ֆոնդը դարձավ 9 հազար 450 դրամ:

 
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930