Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանն ու ԲՀԿ-ն միայն ուրախ կլինեն

Հունիս 13,2016 15:11

«Արդեն երկու օր է՝ ես խիստ պարտաճանաչ եւ խիստ հետեւողականորեն պատասխանում եմ այդ հարցին. պարոն Ծառուկյանի ապագա ծրագրերի հետ կապված շատ սպառիչ պատասխանում է պարոն Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով հարցին`արդեն մի քանի օր է մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնակցելու է: Ավելին, կրկին գլխավորելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Ինչ մնում է իր եւ ԲՀԿ-ի դիրքորոշմանը, նա ասաց. «Նման հնարավոր զարգացման դեպքում, թե ես, թե ԲՀԿ-ն միանշանակ ուրախ կլինենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930