Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 10 հազար պայուսակներ՝ մանկապարտեզն ավարտած երեխաներին

Հուլիս 01,2016 13:13

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ավարտվել են ավարտական-ամփոփիչ հանդեսները: Ավարտական միջոցառումներ են անցկացվել նաև քաղաքապետարանի ենթակայության նախակրթարաններում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մանկապարտեզն ավարտող բոլոր երեխաներն ամփոփիչ հանդեսի ավարտին ստացել են դպրոցական իրենց առաջին նվերները՝ պայուսակներ,  դպրոցական 13 անուն անհրաժեշտ պարագաներով:

«Մանկապարտեզից դպրոց անցումը երեխաների կյանքում կարևորագույն իրադարձություններից մեկն է, որին սիրով պատրաստվում են թե´ փոքրիկները և թե´ ծնողները: Արդեն բարի ավանդույթ է դարձել նաև, որ Երևանի քաղաքապետի կողմից երեխաները ստանում են նվերներ՝ գրենական տարատեսակ պիտույքներով դպրոցական առաջին պայուսակները, որոնք, ի դեպ, այս տարի ընտրվել են հատուկ մոտեցմամբ: Պայուսակներն օրթոպեդիկ են, ինչը, կրելու առումով, ոչ միայն առավել հարմարավետ են, այլև բժշկական տեսնակյունից շատ կարևոր երեխաների առողջության համար»,- հատկանշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Ընդհանուր առմամբ, ծրագրով շուրջ 10.000 պայուսակ է բաժանվել ապագա աշակերտներին։

Երեխաների ծնողները շնորհակալություն են հայտնել անակնկալի համար և ընդգծել, որ պայուսակները  իսկապես անհրաժեշտ ու դպրոցին ընդառաջ սպասված նվերն է բոլոր երեխաների համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031