Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառված է, որ նախագահների մակարդակով քննարկվեր «պայմանավորված պատերազմի» միջոցով 800 հեկտար հանձնելու հարցը. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 07,2016 12:58

«Պայմանավորված պատերազմի» միջոցով 800 հեկտար հանձնելը տեխնիկապես բավականին բարդ է։ Դատեցեք ինքներդ, այդ մասին, Սերժ Սարգսյանից բացի, անպայման պիտի իմանային նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտպանության նախարարները, շտաբների պետերը, կորպուսների հրամանատարներն ու ավելի փոքր միավորումների ղեկավարները (որպեսզի հանկարծ ինքնագործունեության չծավալեն), մի խոսքով՝ առնվազն 20-30 մարդ։ Հնարավո՞ր է, որ այդքան մարդ գիտակցաբար մասնակցեր պետական դավաճանությանը, եւ ոչ մի տեղից ինֆորմացիայի արտահոսք չլիներ։ Հավատացնում ենք՝ գրեթե անհնար է։

Երկրորդ՝ բացառված է, որ նախագահների մակարդակով քննարկվեր «պայմանավորված պատերազմի» միջոցով 800 հեկտար հանձնելու հարցը։ Խոսքը մի քանի շրջանների մասին լիներ՝ ուրիշ բան։ Վերջին հաշվով՝ եթե նման «պայմանավորվածություն» եղել է, դա կողմերին առանձնապես ոչինչ չի տվել։ Ու հարց է ծագում՝ ի՞նչ կարիք կար թշնամու հետ հանցավոր գործարքի մեջ մտնել, եթե «արդյունքը» համարյա զրոյական է, իսկ դավադրության բացահայտման դեպքում Սերժ Սարգսյանը կկորցներ ամեն ինչ՝ արժանանալով դավաճանի խարանի։

Այնպես որ՝ «պայմանավորված պատերազմը» բացառված է, եւ նման մեղադրանքներ հնչեցնողները ոչ միայն «յուղ են վառում», այլեւ կարգին վնաս են տալիս բանակին։

Վերջին հաշվով՝ ի՞նչ սրտով պիտի զինվորները պահեն առաջնագիծը, եթե նրանց անընդհատ քարոզվում է, որ իրենցից համարյա ոչինչ կախված չէ՝ «վերեւներում» են պայմանավորվում, թե երբ պիտի սկսվի պատերազմը եւ ինչ արդյունքներ ունենա։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031