Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. Պուտին-Օբամա հեռախոսազրույցը պատահական չէր

Հուլիս 07,2016 15:03

«Պատահական չէր ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հայտարարությունը, պատահական չէր երեկ Օբամայի եւ Պուտինի հեռախոսազրույցը»,- հուլիսի 7-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Նա նշեց, որ ԵԱՀԿ մինսկի համանախագահները եւ եվրոպական ու միջազգային կառույցները միտված են նրան, որ հստակ մեխանիզմները դրվեն սահմանային խախտումների վերահսկման եւ վերահանման համար, որին պետք է հետեւի պարտադիր մեղավորների պատասխանատվությունը. «Այսինքն՝ այս խնդիրը ամենակարեւոր խնդիրն է, եւ պատահական չէ, որ հանրապետության նախագահը խնդիրը հստակ է դրել, որ մինչեւ այս խնդիրների հստակեցումը չլինի, որեւիցե բանակցային գործընթացի շարունակության մասին խոսելը անիմաստ է: Իհարկե՛, մենք պետք է շատ հստակ հասկանանք, որ ցանկացած երկիր ունի իր շահերը, եւ մենք պետք չէ, որ շատ ուրախանանք Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վատացումից, եւ ոչ էլ շատ տխրենք այդ հարաբերությունների լավացումից:

Տարիներ շարունակ, դարեր շարունակ գործընթացները ընթացել են, եւ այսօր ամեն մի պետություն առաջին հերթին իր շահն է տեսնում: Այնպես որ մենք այստեղ այն քաղաքականությունը, որ վարում ենք ե՛ւ ԵԱՏՄ-ի շրջանակներում, ե՛ւ եվրոպական կառույցների հետ, ե՛ւ ՆԱՏՕ-ի հետ, մենք այդ քաղաքականությունը բնական է, շարունակելու ենք, բոլորի հետ հարաբերությունները խորացնելու ենք, բազմակողմանի ենք դարձնելու: Ինչը հնարավորություն է տալիս, որ մենք ավելի ճիշտ ու սառը գնահատենք մեր շահերը, մեր խնդիրները, եւ մենք ինքներս կարողանանք մեր խնդիրները լուծելու համար մեր վրա հույս դնել, քան թե տարբեր կառույցների վրա»:

Անդրադառնալով պատերազմի հավանականությանը՝ Սուքիաս Ավետիսյանը նկատեց, որ յուրաքանչյուր կարեւոր հանդիպումից առաջ եւ հետո կարծես թե Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իրեն դնել չհասկացողի տեղ եւ մասնակցելուց առաջ եւ մասնակցելուց հետո փորձում է սահմանային իրավիճակը ավելի լարել. «Մենք պետք է միշտ պատրաստ լինենք, որովհետեւ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ցանկացած պահի մեր բանակը պետք է պատրաստ լինի դիմակայել ցանկացած ծավալի հարձակմանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031