Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիա եւ դրամահավաքություն՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում. կալանավորը նամակ նետեց դեպի լրագրողները. (Ֆոտոշարք)

Հուլիս 07,2016 18:50

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում կալանավոր Հրաչյա Գեւորգյանը   դատարանի դահլիճում կարողացավ լրագրողներին արագ նետել մի նամակ, որտեղ ներկայացրել էր, թե ինչ է կատարվում Նուբարաշեն քրեակատարողականում:

4

3

2

1

Նրա խոսքերով՝ «Ոչ իրենցից եմ վախենում, ոչ էլ իրենց նորանոր մտածված տանջանքներից: Ինչը որ թուրքը չի անի, նրանք անում են»:

Ըստ Հրաչյա Գեւորգյանի, իրեն այնպիսի դեղ են ներարկել, որ 2 տարի է՝ չի կարողանում խոսել ու քայլել:

IMG_6649

IMG_6650

IMG_6648

Հրաչյա Գեւորգյանի ձեռքից վերցրել են իր հեռախոսը: Նրա խոսքերով՝ «Ստեղ հարցը հեռախոսը չի, իրենց ստուկաչների մոտ ամեն մեկի մոտ 3-4 հեռախոս եւ մի հատ պլանշետ սաղի մոտ կա: Էս 1000 տոկոս ճշտած եմ ասում: Ամեն շաբաթ խուզարկություն է գնում խցերում, ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ փող է տալիս խուզարկություն անողներին եւ մի հատ էլ ստից փչացած հեռախոս, որ ձեւի համար տանեն հանձնեն:

Էդ, որ հեռուստացույցով ցույց են տալիս, դրանք էդ փչացած հեռախոսներն են: Ամեն շաբաթ 20-30 հազար դրամ փող ու ամիսը 2 հատ փչացած հեռախոս տուր՝ քանի հատ հեռախոս կուզես պահի: Կամեռ կա, որ շատ է տալիս՝ 40-50 հազար: Հիմա անցնենք ռեժմնիկին ու օպերին: Ամեն հարկն ունի իր ռեժիմնիկն ու օպերը: Ամեն ամսվա վերջ ամեն խուցը տալիս ա 100 հազար օպերին, 100 հազար ռեժիմնիկին: Անձամբ ես շատ եմ տվել»:

Հրաչյա Գեւորգյանը խոստանում է փաստերով ապացուցել իր ասածը: Գեւորգյանը նամակում խնդրում է, որ շուտ Մարդու իրավունքների պաշտպանն իրեն այցելի, վստահեցնելով, որ շատ բան ունի նրան պատմելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031