Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի սպեցօպերացիայի եզրափակիչ փուլը ներկայացվի որպես «զինված հանցագործների ոչնչացում». «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 21,2016 12:29

Առաջին հայացքից կարող է թվալ, թե պատային իրավիճակ է ստեղծվել՝ ոչ իշխանություններն են ի վիճակի ինչ-որ բան անել, ոչ ապստամբները։

Իրականում դա այդպես չէ. իշխանությունները սպեցօպերացիա են իրականացնում։ Հատուկ շեշտում ենք՝ ոչ թե նախապատրաստվում են սպեցօպերացիայի, այլ արդեն իսկ իրականացնում են։ Ընդ որում՝ երկու ուղղություններով։

1. Տարբեր քաղաքական գործիչներ, մտավորականներ, քաղաքական մեկնաբաններ եւ այլն հնարավոր բոլոր հարթակներից հայտարարում են, թե տեղի ունեցածը սովորական ահաբեկչություն է, թիկունքից հարված է մեր պետականությանը, ջուր է լցնում մեր թշնամիների ջրաղացին եւ այլն, ու իշխանական լրատվամիջոցները գիշեր-ցերեկ տարածում են այդ քարոզչությունը։ Նպատակը հասկանալի է՝ փոխել հասարակության վերաբերմունքը այղ մարդկանց նկատմամբ, որպեսզի սպեցօպերացիայի եզրափակիչ փուլը ներկայացվի որպես «զինված հանցագործների ոչնչացում»։

2. Ոստիկանությունը զենք-զինամթերք փնտրելու կամ «ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու» պատրվակով պարզապես ահաբեկում է հասարակության առավել ակտիվ հատվածին, որպեսզի ավելի շատ մարդիկ չհավաքվեն, եւ սպեցօպերացիայի եզրափակիչ մասն ավելի սահուն իրականացվի։

Մի խոսքով՝ տեղի է ունենում սպեցօպերացիա, որին այս պահին մասնակցում են ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, իշխանական լրատվամիջոցներն ու իշխանությունների նկատմամբ լոյալ «դեմքերը»։ Ընդ որում՝ մասնակցում են համակարգված ու միասնական պլանով։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031