Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ Աշտարակի Մուղնի թաղամասում. մոտ 1300 բնակիչ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցի. shamshyan.com

Օգոստոս 08,2016 13:52

Այսօր` օգոստոսի 8-ին, առավոտյան ժամը 08:30-ից Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի մեծ թվով բնակիչներ հավաքվել են Աշտարակ քաղաքի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի «Աշտարակ» էլեկտրացանցի դիմաց: Բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են որ նշված էլեկտրացանցի պատճառով 1 տարուց ավելի է՝ Մուղնի թաղամասը հայտնվել է «Սոդոմ և Գոմորի մեջ»:

Էլեկտրաէներգիայի անջատումների ու տատանումների պատճառով թաղամասի բնակչության գրեթե մեծ մասը կրել է խոշոր չափի ֆինանսական վնասներ: Վառվել են մեծ թվով սառնարաններ, համակարգիչներ, էլեկտրատեխնիկա, էլ չենք ասում այն մասին, որ մարդկանց սննդամթերքը սառնարաններում հոսանքների տատանման պատճառով դարձել է թափելու ապրանք: Թաղամասում գործող խանութների տերերն էլ նույնպես մեծ վնասներ են կրել, քանի որ գնված ապրանքները, որոնք մինչև վաճառելը սառնարաններում էին պահում, դրանք էլ են դարձել ոչ պիտանի:

 

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.comի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031