Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դելլալյանը՝  Հարություն Դելլալյանին. «Կցանկանայի տեսնել Քեզ՝ սպիտակած մազերով»

Օգոստոս 08,2016 15:36

Օգոսոտոսի 8-ին ճանաչված վաղամեռիկ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի ծննդյան օրն է, լրանում է արվեստագետի 79-ամյակը:

Առաջիկայում Հայաստանում նախատեսված են «Դելլալյան» տրիոյի համերգները, իսկ սեպտեմբերի 6-ին Դելլալյան քույրերը կկատարեն հոր սոնատը` ջութակի եւ դաշնամուրի համար:

«Դելլալյան» տրիոն ստեղծվել է 1995թ-ին, Լիսաբոնում (Պորտուգալիա), Հարություն Դելլալյանի երկու դուստրերի` դաշնակահար Մարինա Դելլալյանի, ջութակահար Նարինե Դելլալյանի եւ թավջութակահար Լեւոն Մուրադյանի կողմից:

dellalyan3 Dellalyan1Aravot.am-ը Նարինե Դելլալյանին խնդրեց սրտի խոսք ասել հոր մասին: Այն չափազանց հուզիչ է ու սրտառուչ. «Հայրս…այսօր Դու կդառնայիր …Ոչ, Մեծությունները չեն դառնում, Նրանք հավերժության ճանապարհն են բռնում ու իրենց գոյությամբ ապրեցնում ու փրկում մեզ։ Իրենք մեզ են հասցնում տիեզերքի լռությունը, կապը լինում մեր ու մեր մեջ…Անշուշտ կցանկանայի տեսնել Քեզ՝ սպիտակած մազերով, մեր հետ, մեր կողքին ու կուզեի անչափ ձեռքդ բռնել ու ուժ ստանալ Քեզանից։ Բայց…Մեծությունների դեպքում կարճ ու երկար կյանք չկա, քանի որ տարիները վայրկյանների արժողություն ունեն, Հավերժությունն է անսահման։ Կարևորը Քո թողած ժառանգությունն է, սրտից ու հոգուցդ ծնված բարձրագույն երաժշտությունը, որը կամուրջն է մեր ու դարերի խորքից եկած արձագանքի միջև։ Երջանիկ եմ, որ Քեզանից մեզ է անցել երաժշտության միջոցով շփվելու ընդունակությունը։ Շնորհակալ եմ թողածդ բոլոր ստեղծագործությունների համար, բայց հատկապես մեզ` Քո դուստրերին նվիրած Սոնատի համար, որ հպարտությամբ կատարում ենք ամենուր։ Տարիներ առաջ, երբ գրում էիր այս Սոնատը, մենք, դեռ փոքրիկ չարաճճիներ ` չէինք էլ գիտակցում…Իսկ Դու գիտեիր։ Այսօր և միշտ, Քո օրն է…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ www.dellalian.com կայքից

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031