Լրահոս
Օրվա լրահոսը

Ենիգոմշյանին բաց թողեցին «Արմավիր» ՔԿՀ-ից

Օգոստոս 08,2016 16:39

Այսօր Ալեք Ենիգոմշյանին ազատ են արձակել «Արմավիր» ՔԿՀ-ից՝ նրա խափանման միջոցը փոխել են՝ երկրից չբացակայելու ստորագրությամբ:

Լրագրողների հետ զրույցում Ենիգոմշյանն ասել է, որ իրեն լավ է զգում, «ամեն ինչ նորմալ է»:

Պարոն Ենիգոմշյանն ասել է, որ իրեն առաջադրել են անհիմն եւ անհեթեթ մեղադրանքներ, իսկ ձերբակալման եւ կալանավորման ընթացակարգը լի է եղել բազմաթիվ խախտումներով եւ ապօրինություններով, այդ իսկ պատճառով իրեն ազատ թողնելը այդ համատեքստում է. «Իմ պաշտպանը բազմաթիվ բողոքներ է ներկայացրել, գտնում եմ, որ ինձ բաց թողնելու այս որոշումը այդ բողոքների եւ իրենց մեղադրանքների ու ընթացակարգի անհիմն լինելու փաստի արձանագրումից եղավ»:

Հիշեցնենք, որ պարոն Ենիգոմշյանը մեղադրվում է ՀՀ Քրօրի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ զինված խմբին օժանդակելու մեջ:

Նա ասաց, որ զուտ մարդկային վերաբերմունքի առումով բացարձակապես բողոք չունի ՔԿՀ-ից, սակայն կալանանվորման ընթացքում իր տարրական իրավունքները ոտնահարվել են՝ տաս օրերի ընթացքում զրկված է եղել ծանոթանալու իր նկատմամբ եղած մեղադրական արձանագրություններին, որոշումներին, բազում փաստաթղթերին, արգելանք է եղել տեսակցությունների եւ հեռախոսազանգերի համար, հնարավորություն չի ունեցել մամուլ, գիր-գրականություն ստանալու, գրառումներ կատարելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031