Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեկը համարում է, որ ինքը եկել է արածելու այս աշխարհում, դրա համար կարող է երեխաների էլ ձերբակալեն». Մանուչարյան

Օգոստոս 08,2016 18:06

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ասել էր, որ Ազատության հրապարակում խնդիր էր դրված հարթակը չկուսակցականացնել: Նա ասել էր, որ իր համար հանելուկային մնաց Ալբերտ Բաղդասարյանի հայտնվելը եւ նախաձեռնությունը վերցնելը, որը խորհրդակցում էր քաղաքական տարբեր ուժերի հետ, բայց ոչ իր հետ: Նրան անհասկանալի է հարթակի ձեւավորման սկզբունքը:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Ղարաբաղ» կումիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն ասաց, որ հակաճգնաժամային խորհրդի որոշումներից ինքը տեղյակ չէ, հարթակում հյուր է եղել. «Ես լուրջ զգուշացրեցի իշխանություններին, որ ի՞նչ է նշանակում, որ իրենք կասեցնում են այդ հարթակը՝ վախեցնում են երեխաներին, մտավորականությանն են կաշկանդում եւ այլն: Հարթակը պետք է աշխատի ամենալավ ձեւով»:

Մեր հարցին՝ դեռ հույս կա՞, որովհետեւ երթերը կասեցվեցին, հրապարակում այլեւս հանրահավաքներ չեն լինում՝ Աշոտ Մանուչարյանը պատասխանեց. «Այդ անհույսների գվարդիան, որոնց անունից դուք ինձ հարց եք տալիս, այդ գվարդիան, եթե անհույս վիճակում է եւ անցումների մեջ է՝ մի անհուսությունից մյուս անհուսություն, այդ անհույսների պատասխանը տվեցին այդ տղաները, որոնք այդ անհույսներին հույսի բերելու համար ստիպված էին այդ ճանապարհը ընտրել: Իսկ եթե նրանք մի քիչ հույս ունենային ու այդ հույսը ամրապնդեին գործողությամբ, նրանք ստիպված չէին լինի զենքով, մյուսների կյանքը, իրար կյանքը հարցականի տակ դնելով՝ գնային այդ խնդիրները լուծելու: Եթե մեկը համարում է, որ վերջ, ինքը եկել է արածելու այս աշխարհում ու արածելով էլ գնալու է, ուրիշ հույս չկա, մեկն էլ, որպեսզի իրեն փրկի, հանի այդ վիճակից, հազար անգամ ավելի մեծ ճիգ պետք է գործադրի ու շատ ավելի ծայրահեղ պայմաններով: Դրա համար է, որ կարելի է երեխաներին էլ ձերբակալել, որովհետեւ անհույս մարդիկ նստած են»:

Մեր հարցին՝ Վարուժան Ավետիսյանն ասաց՝ մենք հույս ունեինք, որ ժողովուրդը ավելի շուտ կգա, բայց դանդաղեց, այդտեղ մարդի՞կ սխալվեցին, թե՞ նրանք իրենց հաշվարկներում սխալվեցին, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց. «Ոչ ոք ոչ մի հաշվարկում չի սխալվել. ժողովրդի զարթոնքը ինչ-որ ժամանակ ու ինչ-որ էներգիա է խլում: Ինչպես գիտեք, մենք՝ հայերս, ունենք Փոքր Մհերի պրոբլեմ, պահանջում է որոշակի վիճակ, էներգիա, մի քանի այլ պարամետրեր, որը դրսեւորելու դեպքում խնդիրը լուծվում է: ժողովորդը հենց այդ Փոքր Մհերն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031