Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը

Օգոստոս 08,2016 17:52

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը:

Նախարար Դավիթ Լոքյանը շնորհավորել է տիկին Գրիսերին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ մեր երկրում պաշտոնավարման ժամանակահատվածը կընթանա հաճելի և արդյունավետ: Նախարարը բարձր է գնահատել ՀՀ ՏԿԶ նախարարության և ԱՄՆ ՄԶԳ միջև երկարամյա արդյունավետ համագործակցությունը և մեր երկրի ավելի քան 100 համայնքներում ինստիտուցիոնալ կարողությունների և հանրային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման հզորացմանն ուղղված ԱՄՆ ՄԶԳ-ի ջանքերը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերը  և ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը շնորհակալություն են հայտնել նախարարին ընդունելության համար: Հյուրերը գոհունակությամբ են խոսել նախարարության և գործակալության միջև առկա երկարամյա գործընկերության մասին և հույս հայտնել, որ առաջիկայում նույնպես գործակցությունը կշարունակվի ՏԿԶ նախարարության համար կարևոր ուղղություններով:

Հյուրերի խնդրանքով Դավիթ Լոքյանը հանգամանորեն ներկայացրել է տեղական ինքնակառավարման կարողությունների ընդլայնմանն ուղղված նախարարության քաղաքականությունը, մասնավորապես` համայնքների խոշորացման ծրագրի ընթացքը: Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ ստեղծվել են 18 կլաստերներ: Ամբողջ գործընթացը հանրապետությունում ծրագրված է ավարտել 2019թ.-ին: Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից օրերս հավանության արժանացած «ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությանը», Դավիթ Լոքյանը նշել է, որ այժմ նախարարությունը գործողությունների պլանի և ճանապարհային քարտեզի մշակման փուլում է: Այս համատեքստում նախարարը մեծապես կարևորել է գործակալության կողմից տրամադրվող օժանդակությունը` ուղղված ոչ միայն ենթակառուցվածքների զարգացմանը, այլև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվել են տնտեսական զարգացման ծրագրերին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից աջակցության հնարավորությունները: Գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ կազմակերպությունը պատրաստակամ է տնտեսական պորտֆելի շրջանակում աջակցել խոշորացված համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը:

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031