Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Օգոստոս 08,2016 18:40

Օգոստոսի 8-ին ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Կարեն Նազարյանը նշեց, որ ավանդական բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված հայ-հունական հարաբերություններն ամուր հիմք են ծառայում փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Նախարարի տեղակալը հաջողություն մաղթեց դեսպանին՝ հույս հայտնելով, որ նա իր մասնագիտական բարձր կարողություններով նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընդլայնման գործընթացին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ տիկին Վրայլան վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքեր` բարեկամ երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման, հայ-հունական հագեցած օրակարգն առաջ մղելու նպատակով:

Հանդիպմանը զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին երկու երկրների միջև միջազգային կառույցներում շարունակվող աջակցությունը, անդրադարձ կատարեցին հայ-հունական քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցությանը և տարածաշրջանային վերջին զարգացումներին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031