Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Նազարյանը հետ է կանչվել Պորտուգալիայում, Մալթայում, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի պաշտոնից

Դեկտեմբեր 18,2023 17:22 Share

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՒՄ, ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ, ՀՌՈԴՈՍԻ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՐԵԽՆԱՄ ՈՒԽՏՈՒՄ ԵՎ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.

Կարեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ հետ կանչել Սուրբ Աթոռում, Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում և Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել