Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում է հսկողությունն ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ

Օգոստոս 08,2016 19:00

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում  նախորդ շաբաթ կազմվել է 16 արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել  հսկողությունն  ավտոկայանման համար գումարների ապօրինի գանձման դեպքերը  բացառելու ուղղությամբ:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ աշխատանքները: Նախորդ շաբաթ գրանցված իրավախախտման  45  դեպքի մասով կազմվել է վարչական արձանագրություն:

Միաժամանակ շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, ինչպես նաև առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 22 արձանագրություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031