Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու թվով 12 դեպքեր

Օգոստոս 07,2026 23:50 Share

Օգոստոսի 6-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի վարչական տարածքում ոչ սահմանված տեղերում օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու` վճարովի ավտոկայանատեղի կազմակերպման, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու հ.175-Ն որոշմամբ սահմանված լռության կանոնները տնտեսվարողների կողմից պարտադիր պահպանելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցների կողմից կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու, մասնավորապես`
առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու թվով 12 դեպք, որոնց վերաբերյալ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն կազմվել են համապատասխան արձանագրություններ:

Իսկ լռության կանոնների պահպանման համար տնտեսվարողները նախազգուշացվել են հաստատված կանոնները խախտելու դեպքում առաջացող իրավական հետևանքների մասին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել