Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենթել»-ի աշխատակիցը խմած վիճակով վրաերթի է ենթարկել ՃՈ աշխատակցին. Shamshyan.com

Օգոստոս 19,2016 15:11

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար և վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 32-ամյա Դավիթ Պողոսյանը Աճառյան փողոցի թիվ 5/1 հասցեի դիմաց իր վարած Opel մակնիշի 34 PQ 130 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրի թույլատրելի հատվածում կայանված Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Կարեն Խուդոյանի վարած Toyota մակնիշի 394 II 01 համարանիշի և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 53-ամյա Նահապետ Քեշիշյանի վարած նույնպես թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Lexus մակնիշի 98 ՕC 888 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Դ. Պողոսյանը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Միշա Հակոբյանին։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանակ 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել Lexus-ի վարորդի կնոջը։ Դեպքի վայրում Opel-ի վարորդը մոտ 1,5 ժամ սպառնալիքներ էր տեղում ճանապարհային ոստիկանների և Lexus-ի վարորդի նկատմամբ, հայտարարելով, որ վթարի մեղավորը նրանք են։

Նյութի մանրամասները կարդացեք  shamshyan.comի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031