Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիրգյուղի բնակիչները վրդովված են արդարության պակասից

Սեպտեմբեր 11,2016 13:25

Մարզային մեր այցելությունների շրջանակներում գործընկերներիս հետ այցելեցինք Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ: Մարզային համայնքներում խնդիրներն ավելի շատ են, քան Երևանում և, կախված որոշակի հանգամանքներից, յուրաքանչյուր համայնք պետք է առանձնահատուկ դիտարկել: Շատ կարևոր է, որ հասցեական մոտեցում լինի համայնքների և նրանց բնակիչների հանդեպ:

Կարմիրցիների խնդիրները նույնպես առանձնակի ուշադրություն են պահանջում:
Այսօրվա հանդիպումների ընթացքում առավել մանրակրկիտ ուսումնասիրեցինք յուրաքանչյուր հարց, որպեսզի բարձրացված հարցերին մեր` պատգամավորական լիազորությունների շրջանակներում, հնարավորություն լինի արձագանքել:
Կարմիրգյուղում սպասվում են համայնքի ղեկավարի ընտրություններ, որին ԲՀԿ-ն առաջադրել է Միշա Դանիելյանի թեկնածությունը: Մարդ, ով մեծ հարգանք է վայելում հայրենի համայնքում:

Մենք մշտապես այցեր ենք ունենում ինչպես սահմանամերձ, այդպես էլ` մոտ համայնքները. միայն այդպես է հնարավոր ամբողջական պատկերացում կազմել համայնքին և նրա բնակիչներին մտահոգող խնդիրների մասին:
Կարմիրգյուղի բնակիչները վրդովված էին արդարության մթնոլորտի պակասից և նրանից, որ տնտեսական տարաբնույթ ծրագրերն ու ցուցանիշերը, գրեթե միշտ, շրջանցում են համայնքի բնակիչներին: Համայնքում մեծ է արտագնա աշխատանքի մեկնածների թիվը:

Այս անգամ ևս համայնքաբնակներն իրենց հետաքրրքվածությունն էին հայտնում Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադարձի կապակցությամբ, քանի որ առկա է հանրային մեծ պահանջ: Մարզային համայնքները պետք է մշտապես զգան, որ իրենք ուշադրության կենտրոնում են և որ նրանց ձայնը միշտ լինելու է լսելի:

Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930