Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Հայաստանի`օմբուդսմենների եվրոպական ցանցի լիիրավ անդամության հարցը

Սեպտեմբեր 22,2016 14:42

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնական այցով գտնվում է Լիտվայում, որտեղ մասնակցում է Եվրոպական օմբուդսմենների 20-րդ բարձրաստիճան համաժողովի աշխատանքներին: Համաժողովը նվիրված է երեխաների իրավունքների պաշտպանությանը, յուվենալ արդարադատությանը, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքի ապահովմանը:

Համաժողովի ընթացքում ներկայացվել է այս տարի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ստեղծման փորձը: Ինստիտուցիոնալ այս լուծումը հնարավորություն կտա Հայաստանին հայտ ներկայացնելու՝ օմբուդսմենների եվրոպական ցանցի լիիրավ անդամության համար: Այս հարցն արդեն քննարկվել է կազմակերպության քարտուղարության հետ:

Այցի շրջանակներում տեղի են ունեցել առանձին հանդիպումներ Լիտվայի խորհրդարանական օմբուդսմենի հետ: Քննարկվել են երկու երկրների հաստատությունների միջև համագործակցության զարգացման և համատեղ ծրագրեր իրականացնելու հարցեր: Երկկողմ փորձի փոխանակման շրջանակներում ներկայացվել են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը Հայաստանում:

Համաժողովի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ և քննարկումներ նաև Լատվիայի, Կիպրոսի, Մոլդովայի և մի շարք այլ երկրների օմբուդսմանների հետ: Նախատեսված է քննարկել նրանցից յուրաքանչյուրի հետ երկկողմ համագործակցության զարգացման հարցեր:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930