Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնի քաղաքապետ. «Երեւանում ինչքա՞ն է վախի մթնոլորտը» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2016 22:40

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանի հետ միջադեպի՝ կրակոցների  կապակցությամբ  Կարեն Գրիգորյանն Aravot.am-ի ասաց, որ հիմա նախաքննություն է գնում: Իսկ մեր այն դիտարկմանը, որ Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Արթուր Թումանյանի թիմակիցները պնդում են, որ Գրիգորյանի թիմը լցոնումներ է արել, քաղաքապետն ասաց. «Ամբողջ օրը օնլյան հեռարձակում է եղել, եւ եթե խախտում լիներ որեւէ ժուռնալիստ կտեսներ»:

img_8321 img_8325 img_8331

Մեր այն դիտարկմանն էլ, որ էջմիածնեցիներն ասում են քաղաքում վախի մթնոլորտ կա, այն փողոցները, որտեղ Գրիգորյանների ընտանիքին պատկանող առանձնատներն են կամ օբյեկտները, երթեւեկությունը փակ է, ասֆալտապատվում են փողոցների այն հատվածները, որոն Գրիգորյանների առանձնատներ տանող հատվածն է, իսկ քաղաքում շատ փողոցներում նորմալ աղբահանություն ու ասֆալտապատում չի լինում, պարոն Գրիգորյանն այսպես արձագանքեց.«Երեւանում ինչքա՞ն է վախի մթնոլորտը, դուք չափե՞լ եք: Երեւանում 20 անգամ շատ գերազանցում են փակ փողոցները»:

Ասֆալտապատման եւ աղբահանության մասին հարցին էլ պարոն Գրիգորյանը այսպես պատասխանեց՝ «Կոկո Շանելի պե՞ս պատասխանեմ»: Հետո քաղաքապետը մեզ մեղադրեց, որ կողմնակալ ենք, եւ իսկ հնչեցված այդ մեղադրանքները ուղղակի պատվեր են իր դեմ:

Մանրամասները շուտով՝ տեսանյութում

Կարեն Գրիգորյանն այսօր Երեւանում մասնակցում էր «Մեր տուն» հասարակական կազմակերպության 10 ամյակին նվիրված միջոցառմանը: Ի՞նչ աջակցություն է տրամադրում պարոն Գրիգորյանը «Մեր տունը» հ/կ-ին, եւ նրա սաներին, Էջմիածնի քաղաքապետը համեստորեն լռեց, հրաժարվեց պատասխանել, ասաց, որ իր բարեգործության մասին ինքը չէ, որ պետք է խոսի:

Այս միջոցառման եւ պարոն Գրիգորյանի՝ մանկատան շրջանավարտների ընտանիք «Մեր տունը» հ/կ-ին աջակցության մասին կարդացեք առաջիկայում՝ Aravot.am-ում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31