Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ՝ Էջմիածնում․ կա վիրավոր․ Հայտնաբերել են կասկածյալներին․ նրանցից մեկը գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի տղան է. shamshyan.com

Մայիս 15,2026 23:03 Share

Երեկ՝ մայիսի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում ստացած կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ, 15-ամյա Ս. Պ.-ն է։

Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10:20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում հաշվառված 18-ամյա Հապետ Գ.-ի, 18-ամյա Նարեկ Հ.-ի և հիվանդանոց տեղափոխված 15-ամյա Ս. Պ.-ի միջև, որի ընթացքում վիճաբանության մյուս կողմի մասնակիցներից՝ Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Սուրեն Դ.-ն, իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցրել Ս. Պ.-ի մարմնի տարբեր մասերին։Վիճաբանության ժամանակ Հապետ Գ.-ն իր մոտ պահվող մեկնարկային ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։

Ոստիկանները հայտնաբերել են նշված անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Էջմիածնի նախկին քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանի տղան է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով, ում նույնպես իրավապահները հայտնաբերել են։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031