Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական զորքերի խմբավորումը գուցե հայ-ադրբեջանական կոնֆլիկտին խառնվի. Համլետ Հարությունյան

Նոյեմբեր 21,2016 18:45

Պուտինը օրերս հավանություն էր տվել հայ-ռուսական զորքերի միավորման խմբավորում ստեղծելու նախագծին:

Մեր հարցին՝ ի՞նչ է դա մեզ տալու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Համլետ Հարությունյանը պատասխանեց՝ քանի որ մենք ռազմական համագործակցության լայն դաշտ ունենք, դա ձեւերից մեկն է: Համատեղ զորախումբը, իմ խորին համոզմամբ, արագ արձագանքման զորախումբ է, որն արդեն ինչ նպատակներով կօգտագործվի՝ չեմ կարող ասել»:

Մեր հարցին՝ սա ձեւական քայլերից չէ՞՝ Համլետ Հարությունյանը միանգամից արձագանքեց. «Չէ, ինչի՞»: Մեր դիտարկմանը, որ երբ պետք է լինում ՌԴ-ի աջակցությունը, միեւնույն է, մենք դա չենք ստանում կարեւոր հարցերում, ինչպես եղավ ապրիլյան պատերազմում՝ Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Գիտեք ինչ կա, մենք հայերս, ուզում ենք միանգամից բոլոր գաղտնիքները բոլորն իմանան: Իսկ գուցե դա այն զորախումբն է, որ այն ձեւերից մեկն է, որ հնարավոր է  հայ-ադրբեջանական կոնֆլիկտին խառնվեն, հասկանո՞ւմ եք: Դուք անպայման ուզում եք ես այնպիսի բաներ ասեմ, որ ադրբեջանական ինֆորմացիոն բաները օգտագործեն: Աշխատեք լավ նայել, էլի: Այո, միասնական զորախումբ է, թե ինչ ձեւ կլինի՝ կտեսնենք»:

Մեր դիտարկմանը, որ Լավրովի, Ռոգոզինի հայտարարությունները լսելով՝ դժվար է լավ տրամադրվել՝ նա արձագանքեց. «Էդ քաղաքական գործիչներին շատ ուշադրություն մի՛ դարձրեք»:

Ըստ նրա, կարեւորը՝ Պուտինն է ու նրա քայլերը:

Հիշեցնենք, որ Համլետ Հարությունյանը ապրիլյան պատերազմի օրերին բողոքում էր, որ մեզ վրա կրակում են ռուսական զենքով:

Օրերս Ադրբեջանի նախագահը հանդիպել էր առաջնագծի իր զինվորներին եւ ասել, թե իրենք իրենց պատմական հողերի համար են կռվում, թե Լելե Թեփեն Ադրբեջան է, Շուշին Ադրբեջան է:

Համլետ Հարությունյանի խոսքերով՝ «Ալիեւը հեքիաթներ է պատմում: Ինքը շատ լավ գիտի, թե դիմացիններն ովքեր են, նրանք հավատում են: Ալիեւը միայն աշխատում է ներքին խոհանոցի վրա: Նա, ըստ իս, ավելի կարեւոր խնդիր ունի, քան Ղարաբաղը, քան Հայաստանը: Դա դինաստիական միապետության ստեղծման գաղափարն է, եւ ինքը արդեն մոտ է այդ երազանքի իրականացմանը: Այդ երազանքի իրականացման խոչընդոտը ղարաբաղյան հարցն է, որտեղ արդեն ազգային միասնություն չկա: Ես հավատացնում եմ, եթե Ալիեւին հաջողի ղարաբաղյան ճակատում հաջողության հասնել, նրան  միանգամից խալիֆ կհռչակի ադրբեջանական ժողովուրդը՝ առանց Միլլի մեջլիսի: Դրա համար ինքը ոչ թե Ղարաբաղը տեսնում է՝ որպես հայրենիք, ինքը բավականին գրագետ մարդ է, որ հավատա, որ դա ինչ-որ Ադրբեջանի հետ կապ ունեցող երկրամաս է, բայց խալիֆի այդ պաշտոնին ձգտելու ճանապարհին դա շատ հարմար խայծ է: Եթե ինքը կարողանա հասնել դրան, ապա ալիեւների դինաստիան կհաստատվի՝ որպես Ադրբեջանի թագավորական ընտանիք: Ալիեւն իր միապետական նկրտումներից է ելնում, թե չէ Ալիեւին ոչ Ղարաբաղն է հետաքրքիր, ոչ էլ ուրիշ հարց: Իրեն հետաքրքրում է իր միլիարդներն ու դինաստիական իշխանությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Andranik Dovlatyan says:

    Good Morning Aravot, Let me start by expressing Our gratitude and appreciation of Our Armenians in Yerevan Who are Against this ridiculous idea of a joint Armenian-Russian force.
    We the Armenians out side of Armenia Stand against this idea, it is reckless, negligent , and out-right dangerous for our future in deepening our partnership with more desirable partners who are democratic and will assist in building a better future for our people.
    All must stand against this pathetic betrayal of our independence of having a defense force independent of the oppressive hand of Moscow. Armenia must be saved from the hand of the Russian federation , and the massive depopulation of Armenia by the Russian-and Armenian governments.

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930