Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է արվում, որ խաղաղ պայմաններում բանակում զինվորներ չմահանան՝ լրագրողի հարցը արժանացավ Սուրեն Պապիկյանի նախատող հայացքին

Նոյեմբեր 04,2026 13:24 Share
Աջակցեք aravot.am-ին

Միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, բոլոր ջանքերը փորձում ենք գործադրել, որպեսզի իրավիճակը հասկանանք․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով բանակում մահերի շարունակական դեպքերի մասին հարցին։

«Որևէ մեկը չի ժխտում դրանք, բայց կարևորն այն է, որ պետությունը բոլոր մակարդակներում փորձում է շահագրգիռ կառույցների ներգրավմամբ ամեն ինչ անել, որպեսզի մենք նվազագույնի հասցնենք և առհասարակ վերացնենք դա»,–ասաց նա։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը առհասարակ չպատասխանեց լրագրողների հարցերին։

Ի՞նչ է արվում, որ խաղաղ պայմաններում բանակում զինվորներ չմահանան՝ լրագրողի հարցը արժանացավ նրա նախատող հայացքին։

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն էլ նույն հարցին այսպես պատասխանեց․ «Բանակում մահերը միայն հասարակությանը չեն հուզում, ավելի շատ մեզ են հուզում։ Կոնկրետ շատ երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի ասենք, թե ինչ է արվում։ Ես հիմա այդ ժամանակը չունեմ։ Մենք վերջերս անցկացրել ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավաք, գայիք այնտեղ, ես պատրաստ էի բոլոր հարցերին պատասխանելու։ Չեք կարող բոլոր դեպքերը մեկ հարթության վրա դնել, պատճառները տարբեր են։ Կան միջանձնային փոխհարաբերությունների արդյունքում, կան ֆինանսական հարցերի արդյունքում, կան առողջական խնդիրների արդյունքում, կան ծառայությունից դուրս առողջական հանգամանքներում, ճանապարհատրանսպորտային պատահարներով։ Ինքնասպանությունների համար կոնկրետ մասնագիտական հանձնաժողով է աշխատում։ Մենք էլ պետք է հասկանանք, թե ինչպես է դա բերում դրան, որովհետեւ կան հանգամանքներ, որ չպետք է բերեն դրան։ Դա պետք է հասկանանք»։

 

Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30