Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 29-ից Երևանի Գյուլիքևխյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Նոյեմբեր 28,2016 19:46 Share

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. նոյեմբերի 29-ից Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն,

ինչի արդյունքում Գյուլիքևխյան փողոցի՝ Գալշոյան փողոցից դեպի Գայի պողոտա ուղղության միակողմանի երթևեկության հատվածի մի մասում՝ մինչև Բակունցի փողոցի խաչմերուկ, կառանձնացվի հատուկ գոտի՝ միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հակառակ ուղղությամբ երթևեկության համար:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել