Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթաշենի շենքերից մեկի մոտ դի է հայտնաբերվել

Դեկտեմբեր 25,2016 19:15

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 31 շենքի մոտ հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 31 շենքի բնակարաններից մեկի բնակիչ 1957 թ. ծնված Հ. Ա.-ը ընկել է նույն շենքի բակում կայանած «BMW 325» մակնիշի 87 MT 087 պ/հ ավտոմեքենայի վրա, այնուհետև Հ. Ա.-ի դին հայտնվել է ավտոմեքենայից մոտ 2 մ հեռավորության վրա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031